ARM | RUS |

Սասունյան. Ռաբբի Շնայերը ավետարանական հոգևոր հովիվներին քարոզչական շրջագայության է տարել Բաքու

13.03.19 | 13:00

Արդեն մի քանի տարի է, ինչ Ադրբեջանի կառավարությունը և նրա դիվանագետներն արտասահմանում անում են ամեն ինչ՝ աշխարհի հրեաներին, ամերիկյան հրեական կազմակերպություններին ու Իսրայելին իրենց կողմը գրավելու համար։

Ադրբեջանն պարզապես կրկնում է Թուրքիայի չարամիտ պահվածքը, որ մինչև վերջերս սիրաշահում էր ԱՄՆ-ում հրեական կազմակերպություններին և Իսրայելի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող Կոնգրեսի բանաձևի ընդունումը արգելափակելու համար: Բազմաթիվ հրեական խմբեր դադարեցրեցին իրենց անբարո համագործակցությունը Թուրքիայի հետ միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսեց հակասեմիտական հայտարարություններ անել և սպառնալ Իսրայելին:

Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հրեական կազմակերպությունների և Իսրայելի հետ կապեր հաստատելու ձգտումը հիմնված է զուտ հակասեմիտական տեսակետի վրա, որ հրեաները վերահսկում են ամերիկացի քաղաքական գործիչներին, ուստի Ադրբեջանի շահերից է բխում լավ հարաբերություններ ունենալ «հզոր» հրեաների հետ։ Իսրայելական «Հաարեց» թերթի տվյալներով՝ «շատ երկրներ զարգացնում են իրենց հարաբերությունները Իսրայելի հետ, հույսեր փայփայելով վայելել ազդեցիկ ամերիկյան հրեական կազմակերպությունների աջակցությունը, որոնք իրենց հերթին լավ կարտահայտվեն իրենց մասին ԱՄՆ կառավարության առջև»։

Բացի դրանից, Ադրբեջանի հրեամետ ջանքերը հիմնվում են այն փաստի վրա, որ նա միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր է գնում Իսրայելից։ Իր հերթին, Ադրբեջանը մեծ քանակությամբ նավթ է վաճառում Իսրայելին: Նաև հետախուզական զեկույցներ են եղել, որ Ադրբեջանը Իսրայելին մի քանի բազաներ է տրամադրել Իրանի հետ իր սահմանին, եթե հանկարծ Իսրայելը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։

Ամերիկյան հրեական առաջնորդների և Ադրբեջանի միջև համագործակցության վերջին օրինակը ամերիկյան ավետարանական հոգևոր հովիվների այցն էր Բաքու մարտի 3-8-ը, Նյու Յորքի ուղղափառ ռաբբի Մարկ Շնայերի գլխավորությամբ՝ «նպաստելու միջկրոնական երկխոսությանը և Իսրայելի հետ համագործակցության լուսաբանմանը», տեղեկացնում է «Ասոշեյթեդ պրեսը»։ Սա առաջին ավետարանական պատվիրակությունն էր, որ այցելել է շիա մահմեդական երկիր։ Ռաբբին Ադրբեջանը ներկայացրել է որպես «ամենասիրելի և հարգված մահմեդական երկիրը հրեական ամերիկյան համայնքի աչքում», հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Անցյալ տարի Շնայերը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում մի միջոցառման ժամանակ՝ փառաբանելով Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ բարեկամությունը։

Տասներկու ամերիկյան ավետարանական հովիվներից բաղկացած խումբը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արտգործնախարարին, մահմեդական շեյխերին, տեղական եկեղեցական ղեկավարներին և Իսրայելի դեսպանին։ Ռաբբի Շնայերը ասել է «Ասոշեյթեդ պրես»-ին, որ նախագահ Ալիևը «պատվիրակության այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքվում կառուցվելու է երկրում առաջին հրեական մշակութային կենտրոնը, հրեական օրենքներով թույլատրելի կերակուրներով ռեստորանով և հյուրանոցով՝ հրեա հյուրերին ընդունելու համար»։ Շնայերը ղեկավարում է Նյու Յորքում գտնվող Էթնիկ փոխըմբռնման հիմնադրամը և հիմնադրել է Հեմփթոն սինագոգը Ուեսթհեմփթոն Բիչում, Նյու Յորք։ Ի նշան բարեկամանական հարաբերությունների՝ Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը ուղիղ թռչում է դեպի Թել Ավիվ, իսկ նախագահ Ալիևը 2016 թ. հյուրընկալել է Իսրայելի վարչապետին։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն օգտվել է ավետարանական առաջնորդների հետ իր հանդիպումից՝ քննադատելու Հայաստանին և խեղաթյուրելու Արցախյան հակամարտությունը։ Նա ասել է՝ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները ընդգծում են, որ նման հայտարարությունները խոչընդոտում են խաղաղ բանակցություններին»։

Հոգևոր հովիվ Ադամ Մեսան, որը ղեկավարում է Կալիֆորնիայի Ռանչո Կուկամոնգա քաղաքում գտնվող Abundant Living Family եկեղեցին, ասել է «Ասոշեյթեդ պրես»-ին, որ դա իր առաջին այցն էր մահմեդական մեծամասնություն ունեցող երկիր։ Հովիվն ասել է, որ իրեն քաջալերել են մասնակցել շրջագայությանը՝ Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի աջակցող դիրքորոշման և միջկրոնական ջանքերի պատճառով։ «Անհավատալի է, որ մահմեդական մեծամասնություն ունեցող հենց այս երկիրն իրականում պետք է առաջնորդի պայքարը կրոնական երկխոսության, համայնքի և համերաշխության համար»։

Ռաբբի Շնայերը «Ասոշեյթեդ պրես»-ին հաստատել է կրոնական խմբի այցի հետ կապված քաղաքական օրակարգը. «քաղաքական տեսանկյունից հարց չկա, գիտեք, որ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները ԱՄՆ վարչակազմի և Միացյալ Նահանգների Կոնգրեսի հետ։ Իսրայելը կարևոր միջնորդ է այդ հարցում»։

Ինչպես կոնգրեսական Էլսի Հեյսթինգսի դեպքում, այս անգամ էլ Ադրբեջանը, կարծես թե, մեկ այլ խայտառակ անձնավորության է ընտրել իր քարոզչությունը տարածելու համար: 60-ամյա ռաբբի Շնայերը վեց անգամ ամուսնացած է եղել, վերջին անգամ՝ 2017 թ. մարտին։ Ֆլորիդայի նահանգը 2018 թ. փետրվարին հրամայեց Շնայերին ամսական 5000 դոլար վճարել՝ երեխայի 64 594 դոլար չվճարված նպաստի համար, որը նա պարտք էր մնացել իր երրորդ կնոջը՝ իրենց 19-ամյա որդու խնամքի համար։ Ռաբբի Շնայերը 2015 թ. հունիսին հեռացվել է Ամերիկայի ռաբբիական խորհրդի կողմից՝ էթիկայի կանոնները խախտելու համար՝ արտամուսնական հարաբերություններ ունենալու պատճառով։ 2010 թ. հունիսին ռաբբին իր կրոնակիցներին հայտարարեց, որ տառապում է «երկբևեռ խանգարում» հիվանդությամբ։

Վիքիպեդիայի համաձայն՝ «իր կրոնակիցների ճնշման ներքո՝ իր բազմաթիվ ամուսնալուծությունների և սիրաբանությունների պատճառով, Շնայերը 2016 թ. հրաժարվեց քարոզչի իր դիրքից Հեմփթոն սինագոգում, որը նա հիմնադրել էր 1990 թվականին։ Հավատացյալները սպառնացին, որ կհրաժարվեն խոստումներից և վճարումներից, քանի դեռ նա չի լքել սինագոգը»։

«Նյու Յորք փոստը» հաղորդել է, որ իր երրորդ կնոջը խաբելուց հետո ռաբբի Շնայերը 2006 թ. ամուսնացել է «մի սեքսուալ երկրպագուի»՝ Թոբի Ռուբինշտեյնի հետ, որը դարձել է նրա թիվ 4 կինը: «2010 թ. Թոբին մասնավոր խուզարկու վարձեց, որը հայտնաբերեց նրա ամուսնու և այն ժամանակ 30-ամյա Գիթի Լեյների սեռական բնույթի բաց լուսանկարները Սուրբ երկրում, որտեղ Շնայերը կնոջն ասել էր, թե մեկնում է սովորական աշխատանքային այցով։ Թիվ 4 ամուսնությունը շուտով ավարտվեց ամուսնալուծությամբ»։ 2013 թ. ռաբբին ամուսնացավ Գիթի Լեյների՝ թիվ 5 կնոջ հետ։ 2014 թ. այս զույգը երեխա ունեցավ, «սակայն 2015 թ. Շնայերին բռնեցին Queens-ում, սեքսուալ երիտասարդ Սիմի Թեյթելբաումի հետ ընթրելիս, որն էլ 2017 թ. դարձավ նրա 6-րդ կինը… Հետաքրքիր է, «Նյու Յորք փոստը» հաղորդել է, որ «Շնայերն իր արատավոր արտամուսնական կապերը բացատրել է նրանով, որ ինքը մտավոր հիվանդ է և բուժում է փնտրում»։

Ռաբբիի նախկին կինը՝ Թոբի Գոթսմանը ասել է «Նյու Յորք փոստ»-ին. «Երբ ես նրան լքեցի, նա վաստակում էր 800 հազար դոլար… որը ներառում էր 500 հազար աշխատավարձը, գումարած հարյուր հազարավոր լրացուցիչ փոխհատուցում, ներառյալ վճարումները նրա գրեթե 5000 քառ. մետր մակերեսով տան համար Ուեսթհեմփթոն Բիչում, որը գնահատվում է մոտ 3 միլիոն դոլար»։

Նախորդ շաբաթ ռաբբի Շնայերի այցը Ադրբեջան նրա առաջին այցը չէր։ Վերջին տարիներին նա մի քանի անգամ քարոզչական շրջագայություններով եղել է այնտեղ։ Հետաքրքիր է, արդյոք ռաբբին որևէ փոխհատուցում է ստացել նախագահ Ալիևից իր «արժեքավոր» ծառայությունների համար: Ռաբբիի բազմաթիվ այցելությունները Ադրբեջան նրան ավելի շատ դարձնում են լոբբիստ, քան կրոնական գործիչ…

Ես կոչ կանեի հայկական ավետարանական եկեղեցու առաջնորդներին կապվել այդ 12 հովիվների հետ, որոնք անցյալ շաբաթ այցելել են Բաքու՝ հակազդելու Հայաստանի և Արցախի դեմ նրանց մատուցված քարոզչության դեմ։ Ես կցանկանայի նաև իմանալ, թե արդյոք հովիվները և ռաբբի Շայները Բաքվից վերադարձել են ճամպրուկներով՝ լցված սովորական ադրբեջանական «ընծաներով»՝ խավիարով, գորգերով և այլ արժեքավոր իրերով…

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01