Վրաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է երկու երկրների նախագահների գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին պաշտոնական այցը Հայաստան: Նա նշել է, որ երկու ժողովուրդների պատմությունն այսօր համատեղված է նրանց ունեցած ապագայի ներուժով: «Սա համագործակցության շատ լայն սպեկտր է՝ սկսած մեր մշակութային, կրթական, ժառանգությունից մինչև ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, էներգետիկա, տրանսպորտ, զբոսաշրջություն և այլն,-ասել է նախագահ Սարգսյանը: -Ներուժը հսկայական է, և այս ներուժի մեջ շատ բարձր եմ գնահատում առանձին ոլորտներում ուղղակի, կոնկրետ համագործակցությունը: Այդ համագործակցությունը պետք է լինի բազմաբնույթ»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը հավաստումն է այն բանի, թե որքան շատ են հետաքրքրված Հայաստանի հետ հարաբերություններով: «Չնայած մեր տարածաշրջանը լարված է և խառը, մենք կարողացել ենք պահպանել կայունությունը և մեր գրավչությունը»,-ասել է Վրաստանի նախագահը՝ նշելով, որ կայունության պահպանման շնորհիվ նախանշվում են շատ նոր ծրագրեր տարբեր ուղղություններով:
Զրույցի ընթացքում երկուստեք նշվել է, որ մեծ հնարավորություններ կան զարգացնելու համագործակցակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության ոլորտներում:
Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ համաձայնելով, որ կայունությունը և կանխատեսելիությունը զարգացման կարևոր և անհրաժեշտ պայման են:
Վրաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը հրավիրել է մասնակցելու հուլիսին Բաթումիում կայանալիք «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովին: Նախագահ Սարգսյանն իր հերթին Վրաստանի նախագահին հրավիրել է հունիսին Դիլիջանում կայանալիք «Armenian Summit of Minds» միջոցառմանը:
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44