Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հնարավոր է, ներգրավվի հերթական դատական գործում։ Մարզպետի դեմ ուղված հայցն այս անգամ առնչվում է իր ենթակայից պահված 5.6 միլիոն դրամի վերջնահաշվարկի հետ: Խոսքը մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանին Վեդու բժշկական կենտրոնի (ԲԿ) ղեկավարի պաշտոնից ազատելու մասին է, իսկ վերջնահաշվարկը մարզպետը հրաժարվում է տալ՝ զանազան պատճառաբանություններով, ինչն օրենքի կոպտագույն խախտում է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վիրաբույժ Մելքոն Տալոյանի փաստաբան Համլետ Մնացականյանը:
Փաստաբանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ պետք է Վեդիի ԲԿ-ի ազատված տնօրենի վերջնահաշվարկը մարզպետը տա, և ոչ թե՝ նույն ԲԿ-ն:
«Մարզպետին օրենքն է այդ իրավունքով օժտել, որպեսզի Վեդիի ԲԿ-ի փոխարեն՝ ինքն այս մասով իր պարտավորությունը կատարի: Վեդիի ԲԿ-ն մարզպետարանին է ենթարկվում, իսկ հատկապես ղեկավարին նշանակող և ազատող անձը համարվում է մարզպետը: Հետևաբար՝ վերջնահաշվարկի դեպքում գլխավոր բժշկի գործատուն, ըստ օրենքի, հանդիսանում է մարզպետը: Ըստ Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ կոնկրետ տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելուց հետո, օրենքի պահանջի համաձայն՝ մարզպետը պարտավոր է տրամադրել ազատված անձի վերջնահաշվարկը և դրան հավասարեցված այլ եկամուտները, իսկ դրանք լրիվ թղթաբանորեն ձևակերպված են:
Մինչդեռ մարզպետը հրաժարվում է օրենքի պահանջը կատարել և իր վրայից պատասխանատվությունը գցում է ՊՈԱԿ հանդիսացող Վեդիի ԲԿ-ի վրա՝ հիմնավորելով, թե իր կանոնադրությամբ առանձին գույք ու իրավասություններ ունի ՊՈԱԿ-ը: Սա աբսուրդ է, հասկանո՞ւմ եք, նա պարտավոր է մարզպետարանի հաշվից փոխանցել բժիշկ Տալոյանի օրենքով հասանելիք ողջ գումարը, հակառակ դեպքում՝ գոնե որպես լիազոր մարմնի ղեկավար՝ ցուցում պետք է տա իր կառավարման տակ գործող Վեդիի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խաչատրյանին, որպեսզի նա ԲԿ հաշվից փոխանցի ողջ գումարը: Իմ պաշտպանյալի իրավունքները խախտված են, ու պաշտոնյան է այդ օրենքը շրջանցող կամ անտեսող անձը, սա ընկալելի չէ Նոր Հայաստանում ու հատկապես հեղափոխական պաշտոնյայի պարագայում»,- մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ բոլոր գրությունները՝ ուղղված ԲԿ-ի տնօրենի ժ/պ-ին ու մարզպետին՝ կամ անտեսվում են, կամ լղոզված, անորոշ պատասխաններ են տրվում:
Նշենք, որ սա մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ արդեն թվով 6-րդ հայցն է, որ քննվում է Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ընդ որում, դրանք բոլորն էլ գրեթե միևնույն հայցապահանջով են ներկայացված ՝ Արտաշատի, Վեդու, Մասիսի բժշկական կենտրոններից ազատված ղեկավարների կողմից:
Հիշեցնենք, հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գարիկ Սարգսյանը մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջինը «պարտավորվեց ազատվել» Արտաշատի, Մասիսի և Վեդիի ԲԿ-ների ղեկավարներից, չնայած, որ դրանք քաղաքական պաշտոններ չէին, և երեքն էլ համապատասխան քննությունն անցնելուց հետո էին նշանակվել բժշկական կենտրոնների ղեկավարներ: Նույնն էր նաև այս երեք անձանցից ազատվելու մարզպետի ձեռագիրը և գործի դրած հարկադրանքի միջոցներն ու ժամանակահատվածը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01