Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան լի է վճռականությամբ՝ իր ողջ տարածքում շարունակելու համար պայքարն ահաբեկչության ու ահաբեկչական կազմակերպությունների դեմ:
«Թող ոչ ոք չկարծի, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված պատկերը կխաթարի մեր վճռականությունը ահաբեկչություն երևույթին հակազդելու հարցում:
Թուրքիան կշարունակի վճռական պայքարը ահաբեկչական բոլոր կազմակերպությունների, այդ թվում նաև PKK-ի դեմ: Թուրքիան կշարունակի իր պլանավորած ուղին»,- ասել է նա:
Քուրթուլմուշը հիշեցրել է, որ ժանդարմերիայի ու առափնյա անվտանգության հրամանատարություններն այսուհետ ենթակա են Թուրքիայի ՆԳՆ-ին, զորատեսակների հրամանատարությունները՝ ՊՆ-ին, իսկ գլխավոր շտաբը՝ նախագահին: Քուրթուլմուշը հայտարարել է, որ այդ բոլոր քայլերն իրականացվել են մեկ նպատակով. որպեսզի կանխվի մեկ կենտրոնում ուժի կենտրոնացումը:
Խոսելով ԱՄՆ-ի կողմից Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին՝ Քուրթուլմուշը հայտարարել է, որ ամերիկյան կողմն ունի երկու տարբերակ. «Նա կա՛մ պետք է ապահովի ահաբեկչական կազմակերպության ղեկավարի ապրելը սեփական միջոցների հաշվին և նրան տրամադրի մի շարք հնարավորություններ, կա՛մ էլ հարգանք ցուցաբերի Թուրքիայի հետ բարեկամության ու դաշինքի և նրա 79 միլիոնանոց բնակչության հանդեպ: Այդ ընտրությունը պետք է կատարեն ամերիկացիները, ԱՄՆ իշխանությունները»:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55