ARM | RUS |

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

14.03.19 | 11:18

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018թ.-ի զեկույցը, որում ներկայացվում է ՀՀ կառավարման համակարգը, դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք անցել են հիմնարար ազատությունների ու հանրային լայն վստահության պայմաններում ու պետք է ամրապնդվեն հետագա ընտրական բարեփոխումների միջոցով։

Նշվում է, որ մարդու իրավունքների խնդիրները ներառում էին խոշտանգում, խիստ և կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանք ու կալանավորում, լրագրողների նկատմամբ ոստիկանության բռնություն, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատության ֆիզիկական միջամտություն, քաղաքական մասնակցության սահմանափակումներ, համակարգային պետական կոռուպցիա, ԼԳԲՏԻ անձանց ուղղված բռնություն կամ սպառնալիքներ, անմարդկային վերաբերմունք հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ երեխաների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, երեխաների աշխատանքի վատթարագույն ձևեր:

Նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկել հետաքննելու ու պատժելու չարաշահումները, հատկապես կառավարական և իրավապահ մարմինների բարձր մակարդակներում: Միայն հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրեց որոշ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ 2008 թ. հետընտրական բախումներում նրանց ունեցած ենթադրյալ դերակատարման կապակցությամբ, երբ սպանվեց 8 քաղաքացի և 2 ոստիկան:

Զեկույցը կազմված է 7 բաժիններից՝ անձի ամբողջականության հարգում, քաղաքացիական ազատությունների հարգում, քաղաքական գործընթացներին մասնակցության ազատություն, կոռուպցիա և կառավարությունում թափանցիկության պակաս, կառավարության վերաբերմոնքը միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների կոմղից մարդու իրավունքների ենթադրյալ չարաշահումների հետաքննությունների նկատմամբ, մարդկանց խտրականության, հասարակության չարաշահումների և թրաֆիքինգի վերաբերյալ, աշխատողների իրավունքներ՝ իրենց ենթաբաժիններով։

Նշվում է, որ ՀԿ-ները մտահոգություն են հայտնել, որ կառավարությունը անհապաղ և ճշգրիտ չի հայտնում բանակում մահվան դեպքերի մասին ու ասվում է, որ ըստ Վանաձորի Հելսինկիի գրասենյակի բանակում առաջին կիսամյակում ոչ մարտական պայմաններում մահերը եղել են 24, իսկ ՊՆ տեղեկություններով՝ 31։

Զեկույցում ասվում է, որ Փաշինյանի կառավարությունը նոր լիցք է հաղորդել 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքում տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվության սահմանման հարցում։ Քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշտանգումների, կաշառք տալու, պաշտոնական կեղծիքների և 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետաքննության հետ կապված ապացույցների կեղծման մեղադրանքով: Այս գործերով որպես կասկածյալներ նշվում է նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Զեկույցում գրված է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 27-ին` քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, նշվում է, որ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատ արձակեց նախնական կալանքից, սակայն վճռաբեկ դատարանի որոշումից հետո նա կրկին ձերբակալվել է դեկտեմբերի 7-ին: Գործերի քննությունը շարունակվում է:

Ասվում է, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն իր զեկույցում, անդրադառնալով մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հաշվետվողականությանը, ողջունում է Հայաստանի ձեռնարկած քայլերը` քրեական պատասխանատվություն սահմանումը 2008թ. մարտին գործողությունների ընթացքում զոհերի համար, սակայն ընդգծում է, որ կարևոր է այս գործընթացն իրականացնել զգուշորեն և խստագույնս հավատարիմ մնալով իրավունքի գերակայության, դատական անկախության, արդար դատաքննության թափանցիկության և երաշխավորման սկզբունքներին, որպեսզի բացառվի ենթադրյալ վրեժի քաղաքականության կամ ընտրովի արդարադատության որևէ մեղադրանք:

Ղարաբաղի հետ կապված ասվում է, որ «անջատողականները, Հայաստանի աջակցությամբ, շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների տարածքները: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը շարունակում է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից միջազգային միջնորդության առարկա՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Շփման գծի վրա բռնությունները շարունակվել են, չնայած հոկտեմբերից ավելի քիչ, երբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Դուշանբեում: Նշենք, որ զեկույցի այս հատվածը նույնությամբ առկա է նաև 2017թ.-ի զեկույցում։

Ասվում է, որ 2016թ.-ի ապրիլին ռազմական գործողությունների բռնկումից հետո հակամարտող կողմերը բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով միմյանց այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Այս գործերը ՄԻԵԴ-ում են:

Դատական համակարգի հետ կապած նշվում է, որ թեև քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել դատարաններ՝ վերականգնելու իրենց պատճառված վնասը, սակայն դատարանները մեծապես ընկալվում են կոռումպացված։

Արտահայտման ազատություն՝ ներառյալ մամուլի ազատությունը բաժնում նշվում է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո մամուլի միջավայրն ավելի ազատ է, շատ լրատվականներ սկսել են ազատվել ինքնագրաքննությունից, սակայն որոշները դեռևս ձեռնպահ են մնում նոր կառավարությանը քննադատելուց՝ «հակահեղափոխական» չդիտվելու համար։

Արտահայտման ազատության հետ կապված նշվում է, որ մարդիկ ազատ են եղել կառավարությանը քննադատելու հարցում՝ առանց ձեռբակալման վախի, սակայն հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրեց մի մեկնաբանություն, որը դատապարտում էր որոշ հեռուստաընկերությունների կողմից «հակապետական» քարոզչությունը: Ասվում է, որ չնայած նա որևէ կոնկրետ հեռուստաալիք չի նշել, որոշ ԶԼՄ-ների դիտորդների համաձայն, հայտարարությունը ցնցող ազդեցություն է ունեցել լրատվական մթնոլորտի վրա:

Նշվում է, որ ըստ որոշ դիտորդների, Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է ներկայացնել պրոիշխանական տեսակետն անգամ «թավշյա հեղափոխությունից» հետո՝ փոխատեղելով մեկ կառավարության դիրքորոշումը մյուսով։ Սոցիալական մեդիայում մարդիկ ազատ են իրենց կարծիքներում նոր ու նախկին իշխանությունների վերաբերյալ արտահայտած կարծիքներում։ Ֆեյք սոցիալական մեդիայի հաշիվներն ու մեդիան մանիպուլացնելու փորձերը, սակայն, «թավշյա հեղափոխությունից» հետո կտրուկ աճել է։ Երկրում քիչ անկախ լրատվամիջոցները ինքնաբավ չեն ու գոյատևում են միջազգային նվիրատվությունների միջոցով։ Մեդիաների սեփականության հետ կապված հարցերը հիմնականում թափանցիկ չեն։

Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հղմամբ։


Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. Լուսանկարներ

Ավագ հինգշաբթին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում....

14:54

Խոշոր հրդեհ՝ Երևանում

Խոշոր հրդեհ՝ Երևանում

14:28

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով

14:03

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ կերպ. ՌԴ փոխվարչապետ

Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի նրա հետ հարաբերությունները կառուցել այլ...

13:19

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի զեկուցվում

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 57 հարց է, որից 55–ը չի...

11:07

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝ առայժմ

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակը՝...

10:48

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության չարժանացավ

Դավիթի գործում մի կարևոր շեշտադրում պատշաճ ուշադրության...

10:35

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

Չարենցի փողոցում փլուզվել են տան պատեր և պատշգամբ

10:07

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

Էլեկտրամատակարարում կդադարեցվի

09:28

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Իրանագետ

Պատերազմի ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխվելու է ոչ միայն Պարսից ծոցի, այլև ողջ Մերձավոր...

09:03

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով

13:15

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական իշխանությունը երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում, իսկ Ադրբեջանը շարունակում...

13:06

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում...

12:18

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով ինքնասպանության

Ամուսինը պարբերաբար ծեծել է կնոջը՝ հասցնելով...

11:08

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հինգ վագոն հացահատիկ կուղարկվի...

10:35

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա

10:04

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում

18:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44