Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ «Կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կա 9 երկհարկանի քոթեջ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերևի հարկում՝ 3 ննջասենյակ։ Դրանք ևս փակի տակ են: Կա նաև կենտրոնական մասնաշենքն ու սպորտային համալիրը։ Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը և սպորտային համալիրն օգտագործվում են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգտագործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Թեև վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ», — ասել է նա։ Հարցին՝ իրենք առաջարկություններ են պատրաստում, որպեսզի հյուրանոցային հատվածն առանձնացվի՞, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ այն առանձնացնել հնարավոր չէ։ «Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել։ Համենայնդեպս, վարժարանի գոյությանը ոչ մի բան չի կարող սպառնալ, բայց դա չի նշանակում, որ կարելի է չօգտագործել գույքը նպատակային, պետությունը դրանից որևէ շահույթ չստանա։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո՝ ապրիլյան պատերազմից հետո, այն տրվել է վարժարանին։ Բայց չի նշանակում, որ մինչև 100 աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ։ Այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ է», — ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ նշված շինարարության հետ կապված 3 քրեական գործ կա, և ոչ ոք չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել։ «Վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան պայմաններով տարածք, որից հետո տեղափոխվի։ Մենք բաց գործելաոճ ենք որդեգրել և որևէ գործարք լինելու է մրցութային», — ասել է Բաբայանը։
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44