Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, որով առաջարկվում էր նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երեկ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձիք:
Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը երեկ երեկոյան Tert.am–ին տեղեկացրել էր, որ Ոստիկանություն է բերվել 41 մարդ, որից 6-ը ժամը 20։45-ի դրությամբ ազատ էին արձակվել։
Միջադեպին երեկ անդրադարձել էր նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, ով Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ սրճարանների ապամոնտաժումն էտապային աշխատանք է, Օպերայի տարածքից բոլոր սրճարանները պետք է դուրս գան։
«Մենք անելու ենք սա ամեն տեղ, որտեղ նորմերը խախտված են: Սա էտապային աշխատանք է, պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվեն այգիները, բայց չտուժեն տնտեսվարողները: Այդ ճանապարհը կա: Օպերայում նախատեսվում է, որ բոլոր սրճարանները պետք է դուրս գան»,- ասել էր Հայկ Մարությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01