Մարտի 15-ը սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրն է: Միջազգային օրվան նվիրված համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթի իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ սպառողը պետք է վստահ լինի, որ իր գնած ապրանքը համապատասխանում է ներկայացված քանակին ու որակին:
Վարչապետն օրինակ բերեց, որ եթե քաղաքացին բենզալցակայանում ցանկանում է 15 լիտր բենզին գնել, պետք է վստահ լինի, որ համապատասխան 15 լիտր է ստանում, կամ եթե իր երեխայի համար խաղալիք է գնում, պետք է վստահ կլինի, որ պետությունը հոգ է տարել, որ երեխայի առողջությանը դրանք չվնասեն, և կամ եթե խանութում գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ գնածն իսկապես կաթնամթերք է:
«Չպետք է մոռանալ՝ անցած տարիներին վիճակը ինչպես է եղել, երբ երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց և այդ ամենը սկսել է սեղանիկներից, կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալ տեղի է էր ունենում բառացիորեն մայթերին, և դա այն ցնցումների հետևանքներն էին, որ մեր երկիրը և ոչ միայն մեր երկիրը վերապրեց: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, և այս իրավիճակին մենք պետք է ցուցաբերենք այլ մոտեցում»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնություն է պետության համար: «Եվ չպետք է այս գործընթացները զուգահեռենք սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Այդ թեման շատ է շահարկվում, եթե մենք մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, որովհետև սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ մեր երկիրը ցածր ստանդարտների երկիր է»,- ասաց նա և նշեց, որ եթե մենք տեսնում ենք՝ միսը մայթին վաճառում են և չենք կանխում, որովհետև նա սոցիալական խնդիր է լուծում, ուրեմն այդ ստանդարտի սոցապահովություն ենք պատկերացնում, ինչը, ըստ նրա, այսօր հարիր չէ մեր երկիրն:
Վարչապետն ասաց, որ իրենց աշխատանքն է, որ սննդի անվտանգությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցվի: Ըստ նրա՝ պետությունը կարևորում է ԵՄ-ի հետ համագործակցությունը: «Ստանդարտների բարձրացումն ու սահմանումը մեր արտադրանքի համար հնարավորություն կտա ի վերջո իրագործել Կառավարության առանցքային դրույթներից մեկը, ունենալ արտահանմանը միտված տնտեսություն»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ բոլոր հնարավոր առումներով ստանդարտները բարձրացնում են:
Վարչապետը նշեց, որ սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնես միջավայրի հետ հարաբերությունները պետք է հենված լինեն վստահության վրա:
«Սա կարևոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01