Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին զուգահեռ տարածքից հեռացվում են նաև կանաչ թփերը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Նրա խոսքով, այն թփերը, այն կանաչ զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել ժամանակավորապես, որ չվնասվեն այս բարեկարգման ընթացքում, մասնագետների կողմից կտեղափոխվեն. «Մի մասը կտնկվի այլ վայրերում, մի մասն էլ հետագայում կվերադարձվի այդ տարածք: Ամեն ինչ արվում է մասնագետների կողմից»:
Ինչ վերաբերում է սրճարանների տարածքում գտնվող ծառերի ճակատագրին, Հակոբյանն ասաց, որ մասնագետները կառանձնացնեն ճաղերը, որպեսզի ապամոնտաժումից ծառերը չվնասեն: «Այստեղ կան ծերացած, վնասված ծառեր: Կտրվի մասնագիտական գնահատական, խնամքի կենթարկվեն, մի քանիսն էլ միգուցե հեռացվեն»:
Հարցին, թե սրճարաններ կառուցելիս որքանով են վնասվել այդ տարածքի ծառերը, Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, էական վնասվել են, որովհետեւ տարիներ շարունակ եղել է եւ ստվեր, եւ սահմանափակ հողային զանգված, չի եղել համապատասխան խնամք, համապատասխան ոռոգման հնարավորություն: Կազատագրվի, հողային շերտը կապահովվի, կպարարտացվի, եւ համապատասխան ընթացք կտրվի: Եթե կլինեն ծառեր, որոնք դուրս չեն գա այդ վիճակից, որոշում կկայացվի նրանց մասով, իսկ որոնք հնարավոր կլինի փրկել, պահպանել, դրանք կշարունակեն ավելի առողջ միջավայրում իրենց կենսունակությունը»:
Հարցին էլ՝ ինչու են միայն երկու սրճարանները ապամոնտաժվում, Խաչիկ Հակոբյանը նշեց, որ քաղաքապետարանն ամեն ինչ անում է օրենքի շրջանակներում: «Մենք այս պահին վերաբարեկարգման աշխատանքներ ենք իրականացնում, մենք այս պահին վերադարձնում ենք կանաչ զանգվածը»,- նշեց նա:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44