Փչացնում են մեր գույքը, ո՞վ պետք է փոխհատուցի դրա համար: Լրագրողների հետ զրույցում ասաց Օպերային հարակից սրճարաններից մեկի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը: «Այնտեղ շատրվան կա, որը 25.000 դոլարից ավելի արժե, մեզ ժամանակ չեն տվել, որ դա հանենք: Հիմա ո՞վ պետք է փոխհատուցի: Հայտարարություններ են անում, որ մեզ ուրիշ տեղ են տարածք առաջարկել, ես խոսում եմ «Ատլանտիս Գարդենի» անունից, մեզ ոչ ոք ոչ մի տարածք չի առաջարկել»,- հավելեց նա: Ղազարյանի պնդմամբ՝ իրենք ժամանակ են խնդրել քաղաքապետարանից, որպեսզի սեփական ուժերով ապամոնտաժեն սրճարաններն ու տեր կանգնեն իրենց գույքին, բայց ժամանակ չեն տվել. «Մեզ ասել են՝ ողջամիտ ժամկետներում: 15 օր առաջ ենք ստացել այդ ծանուցումը: Մենք գնացինք քաղաքապետարան՝ ամեն սրճարանից երկու հոգի՝ սեփականատերերն ու իրավաբանները, և պահանջեցինք հանդիպում քաղաքապետի հետ: Նորից քաղաքապետը չեկավ: Բայց նորից խոսեցինք պարոն Մնացականյանի հետ, ինքը մեզ խոստացավ, որ երկու օրվա ընթացքում կխոսի քաղաքապետի հետ ու մեզ կասի հետագա քայլերը: Բայց մենք երեկ եկանք ու տեսանք, որ արդեն ապամոնտաժվում է»: Էլիզաբեթ Ղազարյանը նշում է, որ ապամոնտաժման աշխատանքներն իրականացնողներին խնդրել է քաղաքապետի համապատասխան որոշումը ցույց տան, բայց ոչ ոք ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: «Ի վերջո՝ այս հեղափոխությունը մենք ենք ուզել, մենք ենք արել: Տեսանյութերն էլ կարող եք տեսնել, նոր Կառավարությունն իր հաղթանակներն այստեղ է նշել: Բայց եկել քանդել են առաջինը հենց այս սրճարանը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44