ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երևան քաղաքի 23-ամյա բնակչի կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցում հանդիպել է վերջինիս հետ և ներկայանալով մեկ այլ անունով, 23-ամյա երիտասարդի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վարձավճարով ժամանակավորապես օգտագործելու պայմանով նրանից վերցրել է 3 հատ շինարարական գործիք և տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 530.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44