«168 ժամ» թերթը գրում է. «Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստողծ այգիերի գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ:
Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգեւորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում:
«Ես էլ Ձեզ պես անընդհատ լսում եմ, թե բա՝ նախկին վարչապետը հարկերից ազատված արտոնյալ հողատարածքներում իր բիզնեսն է դրել, փող է աշխատում: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե նույնիսկ դա այդպես է… վա՞տ բան է սահմանամերձ գյուղում ներդրումներ անելը, չեմ հասկանում… Իրականում մենք այստեղ 2017 թվականից Արման Աբրահամյանին ու Կոտինյան ազգանունով գործարարներին ենք հանդիպում, նրանք հենց այգիների հիմնադիր «Գրին ֆարմեր» ընկերության սեփականատերերն են հանդիսանում: Նրանց հետ են հիմնականում գյուղից վերցված աշխատուժի շփումները՝ այս ամբողջ ընթացքում նրանք են փաստացի զբաղվում բիզնեսի զարգացման ծրագրով, պլաններում ընդլայնման գաղափար ունեն»,- Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող խոսակցություններն այսպես է մեկնաբանում Երասխ համայնքի ղեկավար պարոն Օղիկյանը:
Նրա խոսքով՝ իր ոգեւորությունը կիսում են համայնքի ու հարեւան՝ Արարատի Զոդի բանավանի բնակիչները: Այգիների հիմնումից, ասում է, առանձնակի ակտիվություն է նկատում համագյուղացիների շրջանում:
«Այս իներտ սեզոնին մինչեւ 70 մարդ իմ համայնքից ներգրավված է այգու մշակման աշխատանքներում, իսկ սեզոնով պայմանավորված ամիսներին՝ մինչեւ 200 մարդու համար զբաղվածության հարց է լուծվում: Նկատելի է շարժը մարդկանց կյանքում, կենցաղում, արդեն իրենց տներն են նորոգում, մեքենա են առնում, խանութներում ելումուտն է մեծացել, հրաշալի է ուղղակի, հասկանում եք, ես անչափ ոգեւորված եմ այս ներդրումային ծրագրով: Եթե մի ձեռնարկատեր էլ հայտնվեր մեր տարածքում ու նման մի ներդրումային ծրագիր իրականացներ, մեր գյուղն ընդհանրապես խնդիր չէր ունենա»,- ասում է համայնքապետը:
Ի դեպ, առաջիկայում նույն Երասխում հաջորդ գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունը կծավալի: Սահմանամերձ համայնքում մոմեր ու մոմե յուրահատուկ հուշանվերներ կսկսեն արտադրել: Գյուղապետ Օղիկյանն ավելին չցանկացավ ասել, փոխարենը՝ խոստացավ առնվազն երկու շաբաթից բոլոր լրատվամիջոցներին հրավիրել գործարանի բացման հանդիսավոր արարողությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55