Նոր իշխանությունների կողմից Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի վաճառքի մասին լուրը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Պարզվում է՝ նոր իշխանությունների մեջ այս խնդրի շուրջ «կռիվ» է ընկել։ Իշխանական մի թևն ամեն կերպ փորձում է վարժարանի ողջ շենքը և գույքը օտարել, և արդեն պոտենցիալ գնորդի են տարել տարածքը ցույց տալու։ Վարժարանի վաճառքի հետ կապված թեմայով սրվել են ՀՀ Պաշտպանության նախարար (ՊՆ) Դավիթ Տոնոյանի հարաբերությունները կառավարության աշխատակազմի հետ։ՊՆ-ն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի բանակի կադրային դարբնոց համարվող վարժարանին ժամանակին տրամադրված այսօրվա շենքը, սակայն, պարզվում է, իշխանությունների ներսում կա մի «թև», որն ուժեղ լոբբիստական գործունեություն է ծավալում այդ ուղղությամբ, և դրան սատարում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Հիշեցնենք, որ վերջինս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Հենց Ն. Բաբայանն էլ պոտենցիալ գնորդին կիրակի օրը տարել էր վարժարան՝ «մուշտարու աչքով» շենքը և տեղանքը զննելու։
Լրագրողների հետ զրույցում նա հաստատել էր, որ վարժարանի համար նոր տարածք են փնտրում, որպեսզի տեղափոխեն և շենքն օտարեն։ Այսինքն՝ իշխանության, մասնավորապես՝ կառավարության մեջ կան անձինք, որոնք շահագրգռված են վարժարանի շենքը և տարածքն արագ ինչ-որ անձանց օտարելու խնդրով, և Ն. Բաբայանն ակտիվորեն իրագործում է այդ մտահղացումը։ ՊՆ-ում կտրականապես դեմ են՝ բանակի համար կարևորագույն այդ կառույցը տեղահանելու հարցում, ավելին՝ դա համարում են հարված բանակին։Նախարար Դ. Տոնոյանը, ըստ մեր աղբյուրների, շատ կոշտ զրույց է ունեցել կառավարությունում, բայց այս փուլում որևէ հույս չկա, թե շահագրգիռ կողմը կհրաժարվի այդ գաղափարից։ Հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրում չափազանց կարևոր է բանակի համար պրոֆեսիոնալ կադրեր պատրաստող վարժարանը, և իշխանությունների՝ նման քայլով նսեմացվում է բանակի դերը։
Այս օրերին Ն. Բաբայանի տված մեկնաբանություններից ակնհայտ էր, որ բանակի համար կադրեր պատրաստող ուսումնական հաստատության համար այս իշխանությունները «շատ են համարում» նման լավ պայմաններով տարածք զբաղեցնելու փաստը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01