Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առանց նախօրոք իրազեկելու մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, չբացահայտեց, թե որ գյուղ է մեկնում:
«Այսօր որոշել եմ առանց նախապատրաստության մարզերից մեկի գյուղերից մեկը այցելել: Գյուղի անունը տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին: Բնականաբար, գյուղացիները չգիտեն, որ գնում եմ: Եվ նման այցի նպատակը հետևյալն է, որ տեղում, առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելու հնարավորություն ունենամ, տեսնեմ ինչպես են ապրում, ինչ պրոբլեմներ ունեն, ինչ տրամադրություն ունեն, ինչ խնդիրներ կան, որ կարելի է արագ լուծել, կառավարությունն ինչ պետք է անի, ինչ են ակնկալում, այդ ակնկալիքներից որ մասն է, որ արագ կարող ենք անել, որ մասի վրա է, որ պետք է աշխատել»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը գյուղ մեկնելու ճանապարհին էր, ասաց, որ ուղիղ եթերով այս մասին նախօրոք տեղեկացնում է, որովհետև չգիտի, թե ինչ կստացվի այս այցից:
«Եվ եթե արդյունքը լինի այն, որ օգտակար է այս այցը, երևի ժամանակ առ ժամանակ այսպիսի ֆորմատով կայցելեմ Հայատսանի տարբեր գյուղեր ու մարզեր՝ առանց պաշտոնյաներին տեղյակ պահելու: Հիմա արդեն գիտեմ, թե որ գյուղ ենք գնում, բայց չեմ ասում, որպեսզի ավելորդ աժիոտաժ չսկսվի և մեր այսօրվա նպատակը կարողանանք իրագործել»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ սա լավ պրակտիկա կարող է լինել, որը պետք է կրկնել: Մարդկանց հետ անմիջական շփումն, ըստ նրա, չափազանց կարևոր է անձամբ իր հետ: «Շատ կարևոր է չկորցնել զարկերակը, մարդկանց հետ անմիջական կապը: Հույս ունեմ այսօրվա այցն իր նպատակին կծառայի»,- հավելեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01