Ամերիկացի, շվեդ եւ չինացի ինժեներների համատեղ նախագծի արդյունքը կվադրոկոպտերն է, որն ունակ է թռչունների նման նստել ծառերի ճյուղերի վրա: Այդ ունակությունը թույլ է տալիս դրոնին խնայել մարտկոցի լիցքը, օրինակ, լրտեսական առաքելություն իրականացնելիս, հաղորդում է Planet-today-ը: Մշակման վերաբերյալ նյութը հրապարակվել էր Science Robotics պարբերականում: Գիտնականները գրում են, որ այդ սարքը հիմնականում նախատեսված է տեսախցիկի միջոցով դիտարկումներ կատարելու համար, այդ պատճառով ճյուղերի եւ դրանց նման այլ առարկաների վրա նստելու ունակությունը շատ օգտակար է: «Ցանկացած դրոնի թռիչքի տեւողությունը կախված է մարտկոցի հզորությունից, որի ծավալը շատ սահմանափակ է: Հետեւաբար, բավականին բարդ է ստեղծել մուլտիկոպտեր, որը գտնվում է օդում կես ժամից շատ ավելի երկար ժամանակ: Գոյություն ունեն հիբրիդային դրոններ, որոնցում օգտագործված են ներքին այրման շարժիչի վրա գեներատորներ, սակայն դրանց օգտակարության ցուցանիշն ավելի ցածր է»,-պատմում է Հոնկոնգի համալսարանի աշխատակից Ֆու Չժանը: Մտածելով դրոնի ինքնավարության բարձրացման միջոցների շուրջ՝ գիտնականները Ֆու Չժանի ղեկավարությամբ ուշադրություն են դարձրել թռչունների վրա, որոնք նստում են ճյուղերին եւ լարերին հանգստանալու համար: Դրոնն ունի հատուկ ամրակներ, որոնց միջոցով կարող է նստել ճյուղերին եւ հանսգտանալ, այսինքն՝ անջատել մեկ կամ մի քանի էլեկտրաշարժիչները՝ առանց դիտարկման հիմնական առաքելությունը դադարեցնելու:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01