Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, մարտի 15-ին իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամերի ընթացքում հայտնաբերել են Արարատի մարզում ավազակային հարձակում կատարողներին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղում 2 հոգի ավազակային հարձակում կատարելու նպատակով մտել են տներից մեկը, դանակահարել են մի հոգու եւ Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ 2 հոգի նշված հանցագործությունը կատարելու նպատակով մտել են նույն գյուղի Մ. Մաշտոց փողոցի բնակիչ՝ 62-ամյա Գասպար Ա.-ի տուն եւ դարանակալել են ավտոտնակում եւ երբ ուզեցել են արդեն իրենց սեւ գործն անեն, նկատել են Գասպար Ա.-ի կնոջը՝ 59-ամյա Արուսյակ Ն.-ին։ Նրանք հարձակվել են կնոջ վրա, փակել բերանը, իսկ նրանցի մեկը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Գասպար Ա.-ի մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ տեսնելով, որ ամուսինները դիմադրում են, դիմել են փախուստի։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք են 34-ամյա Էդգար Ե.-ն, 35-ամյա Արմեն Ա.-ն: Տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումներ՝ Էդգար Ե.-ին ոստիկանները հայտնաբերել են Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին, իսկ Արմեն Ա.-ին՝ Կոտայքի մարզի «Շանգրի Լա» խաղատան մոտ, ով եղել է Mercedes C 180 մակնիշի 35 NX 892 համարանիշի ավտոմեքենայով։ Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին եւ քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վիրավոր Գասպար Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս անհատ ձեռներեց է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01