Քրայսթչերչի հիվանդանոցներում 31 մարդ է մնում մզկիթներում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվածների թվից, նրանցից ինն օրհասական վիճակում է: Մարտի 18-ին այս մասին հայտնել է The New Zealand Herald հրատարակությունը, որը հրապարակել Է քաղաքի գլխավոր բժշկի համապատասխան հայտարարությունը: «Ցավոք, մզկիթների վրա հարձակման հետեւանքով տուժածներից ինը հոգի մնում է օրհասական վիճակում, եւ նրանց թվում կա մեկ երեխա՝ չորսամյա աղջնակ, որին շաբաթ օրը մենք տեղափոխեցինք Օքլենդի քաղաքային հոսպիտալ»,- ասված է հաղորդագրության մեջ: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի ոստիկանությունը հայտնել է Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած հրաձգության մասին, որոնցում այդ պահին եղել են հարյուրավոր մարդիկ: Դեպքի վայր ժամանած իրավապահները գրոհների կազմակերպման կասկածանքով ձերբակալել են երեք հոգու, սակայն հարձակման մեղադրանք է առաջադրվել նրանցից միայն մեկին: Հարձակման հետեւանքով, վերջին տվյալներով՝ զոհվել է 50 մարդ: Եվս 50 վիրավորներ տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ: Այս պահին հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթը, կալանքի տակ է վերցված մինչեւ ապրիլի 5-ը, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44