Շահավետ ավիատոմսերի որոնման Netflights առցանց-ծառայությունը կազմել է ուղեւորների «առողջության համար ամենաօգտակար» օդանավակայանների վարկանիշը: «Առողջ» օդանավակայանների ամբողջական ցուցակը հրապարակված է ծառայության պաշտոնական կայքում։ Դրա համար Netflights-ի աշխատակիցներն ուսումնասիրել են 25 օդանավակայան եւ համեմատել դրանցում սպա կենտրոնների, մարզասրահների, մեդիտացիայի համար նախատեսված վայրերի, յոգայով զբաղվելու ստուդիաների, հանգստի գոտիների, աղոթատեղերի եւ վազքուղիների առկայությունը: Արդյունքում փորձագետներն «ամենաօգտակարը» ճանաչել են Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանը, որը հավաքել է 23 միավոր: Երկրորդ տեղում հայտնվել է Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը, որն աշխարհում չորրորդն է ճանաչվել ծանրաբեռնվածությամբ: Դրան հաջորդել են Դուբայի եւ Սինգապուրի օդանավակայանները: Վարկանիշի տասնյակում նաեւ տեղ են գտել Հոնկոնգի միջազգային օդանավակայանը, Վանկուվերի օդանավակայանը, Նյույորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանը, Տոկիոյի, Սան-Ֆրանցիսկոյի եւ Տորոնտոյի օդանավակայանները: 2018 թվականի հունիսին AirHelp առցանց-ծառայությունը կազմել էր աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշը: Փորձագետները վերլուծել էին եկեք գործոն՝ ծառայության որակը, չվերթները սահմանված ժամանակում իրականացնելը եւ ուղեւորների արձագանքները: Առաջին տեղում հայտնվել է Կատարի Դոհա մայրաքաղաքի «Համադ» միջազգային օդանավակայանը, որն ստացել է 8,77 միավոր:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44