Հայաստանի ԱԻՆ-ին աջակցության նախագծի տրամաբանությունը կլիմայի փոփոխությունների բացասական հետեւանքների կանխմանն աջակցելն է։ Այս մասին մարտի 17-ին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում, «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։ Նրա խոսքով՝ հենց Ռուսաստան-ՄԱԿ ԶԾ թրաստային ֆոնդի կլիմայական պատուհանի շրջանակում է հատկացվել ֆինանսավորումը նախագծի իրականացման համար։ «Սա այն դեպքն է, որբ մենք ոչ թե պարզապես խոսում ենք կլիմայի փոփոխության նշանակալիության մասին, այլ նաեւ ջանում ենք ինչ-որ կոնկրետ բան անել, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետ հաղթահարել երբեմն եղանակային անկանխատեսելի երեւույթների հետեւանքները, որոնցից շատերը կապված են կլիմայական փոփոխությունների հետ»,- ընդգծել է Մարիասինը։ Միաժամանակ, նա նշել է, որ այս համագործակցությունն ավելի լայն ծրագրի մի մասն է, որը վարում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։ «Նախարարությունն այս հատվածի երկարաժամկետ եւ ռազմավարական տեսլական ունի. բնապահպանական քաղաքականության զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող ինստիտուտների որակի բարձրացում համաշխարհային մակարդակի, եւ սա նույնպես մի բաղադրիչ է այս աշխատանքում։ Ուստի, ես ցանկանում են շնորհակալություն հայտնել Հայաստանի բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Էրիկ Գրիգորյանին այն մշտական աջակցության համար, որը մենք զգում ենք, այդ թվում եւ գլոբալ մակարդակով»,- ասաց Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։ Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44