Երեւանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում, Ավանի կամրջի վրա, շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են: Բախվել են Hyundai մակնիշի 35 TV 434 համարանիշի, Nissan Teana մակնիշի 35 PD 515 համարանիշի, Lexus GX 470 մակնիշի 35 GR 161 համարանիշի, BMW մակնիշի 88 TՖ 887 համարանիշի, 4555 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը, Kia Sorento մակնիշի 77 AV 757 համարանիշի, մարդատար Hyiundai մակնիշի 1237 Տ համարանիշի, Alteza մակնիշի 35 RD 503 համարանիշի, Opel մակնիշի 36 MV 001 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով սարսափելի խցանում է առաջացել Գայի պողոտայում եւ Մյասնիկյան պողոտայում, որը սկիզբ է առնում Նոր Նորքի 4-րդ եւ 3-րդ զանգվածների խաչմերուկից եւ ձգվում մինչեւ Մյասնիկյան պողոտա: Երթեւեկությունն, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Խցանված է նաեւ Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը: Խոշոր վթարի հետեւանքով Ավան եւ Նոր նորք վարչական շրջանները մոտ 2 ժամ կտրված են մնացել մայրաքաղաքի կենտրոնից։ Հ ոստիկանությունից տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթեւեկությունը կարգավորելու ուղղությամբ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01