Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 16-18-ը աշխատանքային այցով գտնվում է Լիբանանի Հանրապետությունում։ Պետական նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։
Մարտի 16-ին պետնախարար Գ․ Մարտիրոսյանը հանդիպել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին և դեսպանության աշխատակիցներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՐԻ» հիմնադրամի ներդրումային ծրագրերի գծով ներկայացուցիչ Բենիամին Բչաքչյանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը։ Այնուհետև ներկաներին են միացել նաև ավանդական կուսակցությունների՝ Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ), Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Լիբանանի ղեկավար մարմինների ներկայացուցիչները։ Սույն ընդլայնված կազմի առաջ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախում վերջերս տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումները։ Մասնակիցները քննարկել են Արցախի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածության, ինչպես նաև այդ նպատակով համագործակցության զանազան հնարավորություններին առնչվող ամենատարբեր հարցեր։
Հաջորդիվ պետնախարարը հանդիպել է Լիբանանի օգնության խաչ, Հայ մարմնակրթական ընդհանուր միություն (ՀՄԸՄ), Համազգային մշակութային միություն նպաստամատույց և հասարակական կազմակերպությունների Լիբանանի և կենտրոնական վարչությունների, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչների հետ։ Ըստ կազմակերպությունների ոլորտային հետաքրքրությունների ու զբաղմունքների քննարկվել է Արցախում հասարակական, քաղաքացիական և մարզամշակութային ոլորտներում վերջին զարգացումները և սփյուռքի ներգրավման կարևորությունն ու հնարավորությունները։ Գ․ Մարտիրոսյանը բարձր է գնահատել Լիբանանում գործող ավանդական կուսակցությունների և կազմակերպությունների հայրենանվեր աշխատանքը, Հայրենիքին և հայությանը սատարելու պատրաստակամ հանձնառությունը։
Նույն օրը՝ մարտի 16-ին, պետական նախարարը հանդիպել է նաև «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI») ներդրումային հիմնադրամի ղեկավար կազմին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական նախարարի լիբանանյան այցի հիմնական նպատակներից մեկը կազմող օրակարգային հարցի՝ Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս) բնակարանաշինության ծրագրի շարունակման և Քարվաճառ քաղաքում համանման ծրագրի մեկնարկի շուրջ բանակցություններն ու համապատասխան համաձայնագրերի կնքումն ավարտին հասցնելու քայլերը։ Կողմերը երկուստեք կարևորել են Արցախի Հանրապետության կառավարության և «ԱՐԻ»-ի համագործակցությունը։
Մարտի 17-ին Բեյրութում կազմակերպվել է Գ․ Մարտիրոսյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել լիբանանահայ լրատվամիջոցները, այդ թվում՝ «OTV» լիբանանյան եռալեզու հեռուստաընկերության հայկական լրատվաբաժինը, «Վանա ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները, «Արարատ», «Զարթոնք», «Ազդակ» թերթերի խմբագիրները։ Պետնախարարը ներկայացրել է այցի նպատակը, լրագրողների համար պարզաբանել արցախյան կյանքում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, որից հետո՝ պատասխանել լրագրողների հարցերին։
Մամուլի ասուլիսից հետո Գ․ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Զահլե քաղաք։ Այստեղ պետնախարարն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին պատկանող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցի, զրուցել տեղի հոգևոր հոր հետ։ Այնուհետև Զահլեում Գ․ Մարտիրոսյանն այցելել է «Գարդենիա գրեն դոր» («Gardenia Grain D’or») գյուղատնտեսական արտադրության ընկերությանը պատկանող գործարան, որտեղ հանդիպել է ընկերության հիմնադիր գործարար Նիկոլյա Ժորժ աբու Ֆեյսալի հետ, վերջինիս ուղեկցությամբ ծանոթացել գործարանի աշխատանքին և արտադրական հնարավորություններին։ Պետնախարար Գ․ Մարտիրոսյանը Ն․ Ֆեյսալի հետ քննարկել է Արցախի շրջաններում ներդրումների հնարավորությունը և դրանց հեռանկարայնությունը։ Ն․ Ֆեյսալն իր հերթին ներկայացրել է ՀՀ-ում իր ընկերության կողմից արդեն իսկ իրականացված ներդրումներն ու ապագա համանման ծրագրերը։
Օրվա ավարտին Ն․ Ֆեյսալի կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պատվին տրվել է ճաշ։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
12:03 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
18:22 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02