Եվրոպական միությունը մարտի 18-ին հայտարարել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի երիտասարդներին ամրապնդելու իր պլանների մասին՝ մեկնարկ է տրվում ՀՀ կառավարության հետ երկխոսություն կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ և նոր կրթական կենտրոնի, որը նախապատրաստելու է գիտության ոլորտի ուսանողներ և երիտասարդ մասնագետներ՝ աշխատաշուկայի համար:
Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվական բաժնից, Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր այցի շրջանակում և Ուսուցման եվրոպական հիմնադրամը` ԵՄ գործակալությունը, որն աջակցում է Եվրոպական հարևանության երկրներին նախաձեռնել բարեփոխումներ կրթության և զբաղվածության քաղաքականության ոլորտում, պաշտոնապես մեկնարկ են տվել ԵՄ-Հայաստան կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ երկխոսությանը: Քննարկման շրջանակներում տեղի է ունեցել նաև ԵՀ տնօրենի հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որի նպատակն է կրթության ոլորտի հիմնական խնդիրների համար անհրաժեշտ լուծումների ուրվագծումը:
Այցի շրջանակում, ԵՀ տնօրեն Լոուրենս Մերեդիթը՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ, կհայտարարի նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր ծրագրի մեկնարկը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նորաստեղծ կենտրոնի նպատակն է բարձրացնել կրթության որակը Հայաստանում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում:
«Եվրոպական միության աջակցությունը երիտասարդներին Հայաստանի հետ համագործակցության առանցքային ուղղություններից է, որը Արևելյան գործընկերության զարկերակն է: Ապահովելով ուսումնառության, աշխատանքի և հասարակության լիարժեք մասնակից լինելու համար անհրաժեշտ պայմաններ երիտասարդների համար, մենք օգնում ենք նրանց իրացնել առկա ներուժը և դառնալ ապագա առաջնորդներ և ձեռներեցներ», այցի ընթացքում նշել է Լ. Մերեդիթը:
Եվրոպական հանձնաժողովի տնօրենի այցելության ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ դիվանագիտական կորպուսի, միջազգային ֆինանսական կառույցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների և ուսանողների հետ ոչ-պաշտոնական երկխոսություն՝ ԵՄ-Հայաստան համագործակցության ներկա փուլի և ընթացիկ հարցերի շուրջ:
Ընդհանուր ակնարկ
Կրթական բարեփոխումների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսություն
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի և կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում, կրթության քաղաքականության վերաբերյալ ԵՄ-Հայաստան երկխոսությունն ուղղված է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների ուրվագծմանն ու դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը, ինչպես նաև կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության հետագա ուղղություների կանխորոշմանը:
Սրան կաջակցի Թուրինի գործընթացը, որը հետևում է Եվրոպական միության (ԵՄ) գործընկեր երկրներում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումներին: Թուրինի գործընթացի առանցքային սկզբունքը մասնակից երկրների բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սոցիալական գործընկերների և քաղաքացիական հասարակության պատկանելությունն ու մասնակցությունն է: Թուրինի գործընթացը գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս մշտադիտարկել ՄԿՈՒ բարեփոխումների իրականացումը, գնահատել առաջընթացն ու ազդեցությունը քաղաքացիների վրա և համաձայնեցնել ապագա գերակայությունները:
ԵՄ «Թումո» ինժեներական և կիրառական գիտությունների համալիր
Ծրագրի մեկնարկին նախատեսվում է Եվրոպական միության և իրականացնող գործընկեր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև պայմանագրի հրապարակման արարողություն, որից հետո տեղի կունենա խորհրդանշական հիմնարկեք: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել «ԵՄ ԹՈՒՄՈ Ինժեներական և կիրառական գիտությունների համալիր», որը կընդգրկի մի շարք կազմակերպություններ, նպաստելով STEM մասնագիտություններով կրթության որակի բարձրացմանը՝ Հայաստանում:
Կենտրոնում կմատուցվի ոչ-ֆորմալ կրթություն ավելի քան 18 STEM մասնագիտություններով, ինչպես նաև կհիմնադրվի նորարարական էկոհամակարգ հիմնված պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ դերակատարների միջև գործընկերության վրա: Ծրագիրն իրականացվում է «Թումո»-ի կողմից, որը հանդիսանում է նորարարական կրթություն ոլորտում հայտնի առաջատար ՀԿ-ն՝ Հայաստանում: Ծրագրի համատեղ իրականացնող գործընկեր Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից կհիմնադրվի նոր ֆակուլտետ, որը կապահովի STEM ֆորմալ կրթության որակի բարձրացում: Ծրագրի տևողությունն է 5 տարի:
ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների
Եվրոպական միությունն արդեն իրականացնում է երիտասարդների աջակցությանն ուղղված տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Էրազմուս+-ը հանդիսանում է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի աջակցության առաջատար ծրագիրը՝ Եվրոպայում: ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվում է չորս ծրագիր, որոնք աշխատում են այդ թվում հայաստանցի երիտասարդների հետ` բարձրացնելու երիտասարդների աշխատունակությունը, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ակտիվացնելու երիտասարդների մասնակցությունը հասարակական կյանքում:
Շուտով կմեկնարկի մեկ այլ նախաձեռնություն մշակույթի ոլորտում՝ աջակցելու երիտասարդների ստեղծարար տաղանդին:
Լրացուցիչ տեղեկատվություն
ԵՄ և Հայաստան. գործընկերություն հանուն երիտասարդների
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01