Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Լևան Իզորիան: Այս մասին Թբիլիսիում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար է նշանակվել Կետևան Ցիխելաշվիլին, ով վերջին տարիներին աշխատում էր որպես հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարարի տեղակալ: Հուլիսի 28-ի երեկոյան Կվիրիկաշվիլին բավարարել է 2016 թվականի օգոստոսի 1-ից զբաղեցրած պաշտոնից պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի հրաժարականի դիմումը: Խիդաշելին այդ պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականի մայիսի 1-ից: Հուլիսի 12-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքի մեջ մտնող ուժերը որոշել են հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին: Դա պատճառ է դարձել Խիդաշելիի և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականների համար:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55