Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ:
Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվել է ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները:
2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը:
2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով:
«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն»,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշել է.
«Հպարտ եմ, որ տարիներ ի վեր ԱՄՆ դեսպանությունը եղել է Ձեր նախարարության լավ գործընկերը: Որպես օրինակ կարող եմ նշել փորձի փոխանակումը հայ փրկարարների և ԱՄՆ զինծառայողների միջև, որը մարդկային կյանքեր փրկելուն ուղղված մեր համատեղ աշխատանքի դրվագներից մեկն է միայն: Պատրաստ եմ շարունակել գործակցությունը Ձեզ հետ այս նոր պաշտոնում և հուսով եմ, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակները՝ ազգային և միջազգային մակարդակով:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում կարևորել է կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես կանխարգելման, բնակչության իրազեկման գործընթացում անելիքներ շատ կան:
Նախարարը հավելել է, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո համագործակցությունն այլ կառույցների հետ ավելի կընդլայնվի, և արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատանքը կլինի ավելի համակարգված:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որի շրջանակներում առ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01