Մարտի 8-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տանտիրուհին հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 13.40-ի սահմաններում, դիմակավորված անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մտել էր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ոտքերն ու ձեռքերը, դանակի սպառնալիքով պահանջել ոսկեղեն և գումար, ապա քարշ տալով՝ տարել ննջասենյակ և այնտեղ գտնվող պահարանից հափշտակել 1 ոսկե շղթա, 1 ոսկե թևնոց, 1 մատանի և ականջօղեր՝ պատճառելով 650.000 դրամի վնաս:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների, Չարենցավանի բաժնի և ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1977 թ. ծնված Մովսես Ն.-ն, որը մարտի 12-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Մովսես Ն.-ն մարտի 18-ին վերադարձել է Հայաստան և ինքնակամ ներկայացել ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Պարզվել է նաև, որ ավազակային հարձակումը նախապատրաստելուն և կատարելուն Մովսես Ն.-ին օժանդակել է 1983 թ. ծնված Կարինե Գ.-ն, որը մարտի 18-ին, ժամը 21.45-ին, բերման է ենթարկվել բաժին և տեղափոխվել Չարենցավանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը և իրեղեն ապացույց ոսկյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ:
Մովսես Ն.-ն և Կարինե Գ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01