Փաշինյանի կառավարումը վերածվել է մեքսիկական սերիալի՝ սելֆի-լայվ-ասուլիս, սելֆի-լայվ-ասուլիս. սա է նրա 11 ամսվա կառավարման բնութագիրը,-Henaran.am -ի հետ զրույցում նկատեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այսօր ՀՀ վարչապետի հրավիրած ասուլիսին: Շարմազանովը շարունակում է պնդել՝ գործադիրի ղեկավարի եւ նրա թիմի մոտ չի ստացվում արդյունավետ կառավարել, փոխարենը մարդկանց «կերակրում» են տեսարաններով:
Վարչապետ Փաշինյանի պնդմանը, որ եթե այսօր ընտրություններ լինեն, Իմ Քայլը դաշինքն ավելի մեծ տոկոսով կհաղթի, ԱԺ նախկին փոխախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձում է.
«Բա որ այդքան վստահ է իր օրեցօր աճող ռեյտինգի հարցում, որ «Իմ Քայլը» այդքան շատ ձայն այսօր կհավաքեր եւ իր ռեյտինգն էլ բարձրանում էր, ինչո՞ւ պառլամենտը շանտաժով ցրեց:
Որ ասում է՝ դժգոհություն չկա, իրեն խորհուրդ կտամ մի հատ գնա Լոռի: Ալավերդիում 600 ընտանիք այսօր գործ չունի, թող գնա հարցնի՝ դժգո՞հ են, թե՞ գոհ են իրենց վիճակից: Նախարարությունների աշխատողները, որ կրճատվել են, թող գնա հարցնի՝ գո՞հ են, որ կրճատվել են: Հինգ նախարարություն փակվում է, աշխատակիցները կրճատվում են, 30 տոկոս կրճատումներ են մարզպետարաններում, ամեն օր մի «քյանդրբազության» մասին կարդում ու լսում ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե միլիոնավոր դոլարներ են ծախսվում կառավարության դեմ հակաքարոզ իրականացնելու վրա: Շարմազանովը նկատում է, թե կառավարության եւ Փաշինյանի դեմ հակաքարոզի կարիք չկա, որովհետեւ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը իր թիմով, իր գործողություններով, այս 11 ամիսներին իր ապաշնորհ քաղաքականությամբ եւ կադրերով լավագույն հակաքարոզն են իրականացնում իրենք իրենց դեմ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01