«Ես նախագահ Արմեն Սարգսյանին ընդունում եմ որպես Հանրապետության նախագահ, ով ունի սահմանադրությամբ և օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը չմասնակցեց Արցախում տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին և արդյոք վարչապետը Արմեն Սարգսյաանին ընդունում է որպես նախկին իշխանությունների կադր։
Նրա խոսքով՝ փոխադարձ հարգանքով են վերաբերում նախագահին վերապահված լիազորություններին: «Մենք այդ թեմաներով մի քանի անգամ քննարկումներ ենք ունեցել և շատ հստակ արձանագրել ենք, թե ինչպիսին է այսօր իրավիճակը և ինչպիսին են սահմանադրական կարգավորումները»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի՝ Անվտանգության խորհրդի նիստին չմասնակցելուն՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ ինքն ԱԽ նիստի նախորդ առավոտյան է գնացել Ստեփանակերտ, և ողջ օրվա ընթացքում քննարկումներ են ունեցել տարբեր ֆորմատներով, քանի որ անհրաժեշտ էր ճշգրիտ գործողություն անել՝ ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս, ի՞նչ շրջանակում և ի՞նչ ֆորմատով:
«Դա որոշվել է միայն նախորդ օրը ուշ երեկոյան։ Այնտեղ կային բազմաթիվ հարցեր, ես չեմ կարող հիմա փակագծերը բացել, և այն ժամանակ, երբ հստակ որոշվել է, թե ինչ պետք է տեղի ունենա, այդ ժամանակ ես ինքս վերցրել եմ հեռախոսը և զանգել եմ Արմեն Սարգսյանին: Ցավոք սրտի, չի հաջողվել կապ հաստատել՝ չգիտեմ ինչ պատճառով, քանի որ այդ պահին իմ սովորական գործիքները ձեռքիս տակ չէր, որ ես հանձնարարեի արագ միացնել և այլն: Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել եմ, որ Հանրապետության նախագահի հետ կապվի և հրավիրի Անվտանգության խորհրդի նիստին։ Այդտեղ մի ուրիշ սկանդալ էլ կա՝ ուղղաթիռային, քանի որ Պաշտպանության նախարարը հանդիպում ուներ, հաջորդ օրը առավոտյան պետք է ուղղաթիռով գար, ես նաև Անվտանգության խորհրդի քարտուղարին խնդրել եմ՝ փոխանցի, որ ուղղաթիռով առավոտյան Պաշտպանության նախարարի հետ խնդրում ենք, որ ինքը գա և ներկա լինի, բայց հետո չիմացա, ճիշտն ասած, առիթ չեմ ունեցել քննարկելու, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չեկավ: Բայց սա է իրականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը՝ ԱԽ կազմի ընդլայնման մասին
«Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԽ կազմն ընդայնելու մասին հարցին:
Վարչապետը հայտնեց՝ առաջին փուլով աշխատում են, որ ԱԺ նախագահը ընդգրկվի ԱԽ կազմում: «Հիմա մենք աշխատում ենք այդ օրենսդրական փաթեթի վրա: Իրավաբանությունն ասում է, որ Սահմանադրության «Անվտանգության խորհուրդ» բաժինը գրված է «Կառավարություն» ենթավերնագրի ներքո: Այսինքն՝ Անվտանգության խորհուրդը կառավարության կառույց է:
Օրենքի նախագիծը գրում են, գալիս են ու հանգում այս խնդրին: Եթե ԱԺ նախագահին դարձնում ենք ԱԽ անդամ, նշանակում է, որ ԱԺ նախագահի կարգավիճակն իջեցնում ենք, քանի որ վարչապետն է Անվտանգության խորհրդի ղեկավարը, այս համակարգով Ազգային ժողովի նախագահին «մտցնում» ենք կառավարության կառուցվածքի մեջ»,- նշեց վարչապետը:
Նույնը, ըստ նրա, ՀՀ նախագահի դեպքում է. « Ինձ համար որևէ խնդիր չկա: Ընդհակառակը, եթե այդպիսի ենթատեքստեր փնտրենք այս ամենի մեջ, ինձ համար ավելի լավ կլինի: Բայց այստեղ իրավունքի, լեգիտիմության խնդիր կա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սահմանադրությամբ կան նման խնդիրներ, որոնց կարգավորման վրա աշխատում են և փորձում են հասկանալ, թե ինչ լուծումներ կան: «Հիմա մեր գտած լուծումն այն է, որ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ԱԽ նիստերին կարող են մասնակցել հրավիրյալի կարգավիճակով: Ինձ համար շատ ավելի լավ կլինի, որ բոլոր նիստերին մասնակցեն և ՀՀ նախագահը, և ԱԺ նախագահը»,- նշեց վարչապետը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01