Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության շրջանակում Արգենտինայում ՀՀ դեսպանությունը Բուենոս Այրեսի «Four Seasons» հյուրանոցի «L’Hiver de la Mansion» սրահում մարտի 18-ին կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ և դիտորդ հանդիսացող պետությունների դեսպանների ընդունելություն և հայկական խոհանոցի հյուրասիրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Ընդունելությանը ներկա էին նաև Արգենտինայի ԱԳՆ արտաքին քաղաքականության փոխքարտուղար, դեսպան Լուիս Պաբլո Բելտրամինոն (Luis Pablo Beltramino) և Եվրոպայի հարցերով տնօրենի տեղակալ Կլաուդիո Ջիակոմինոն (Claudio Giacomino):
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքում ընդունված եզրափակիչ փաստաթղթում ամրագրված սկզբունքները, ինչպես նաև՝ երևանյան գագաթաժողովի «Ապրել միասին» կարգախոսի խորհուրդը, որոնցով ֆրանկոֆոն համայնքը հանձն է առել առաջնորդվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի, սոցիալական հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության սկզբունքներով:
ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց նաև ՖՄԿ գագաթաժողովին հաջորդող Երևանի 2800-ամյակի միջոցառումները, որոնց մասին հատուկ պարբերություն է ներառվել երևանյան գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում:
Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ընդունվեց նաև Արգենտինայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող դեսպանների խմբի խորհրդանշանը՝ լատինատառ «F» տառը գեղարվեստական դրսևորմամբ և կարգախոսը՝ «Ֆրանկոֆոնիան Արգենտինայում», որի հեղինակն է արգենտինահայ դիզայներ Ալեքս Կոստանյանը»:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01