Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմի ներդրումը ապօրինի հարստացման դեմ պայքարի մեխանիզմներից մեկն է: Նա նշեց, որ դրա էությունն այն է, որ եթե հատկապես պաշտոնատար անձի կամ օլիգարխի ունեցվածքի օրինականության հետ կապված կասկածներ կան, այդ անձը ապացուցի իր ունեցվածքի ֆինանսական միջոցների, գույքի ձեռքբերման օրինականությունը, իսկ չհիմնավորելու դեպքում` դատարանի որոշմամբ այդ ունեցվածքը վերցվում է որպես ապօրինի ճանապարհով ձեռք բերված:
Ըստ Արթուր Սաքունցի՝ սա կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներից մեկն է: Դիտարկմանը, որ այն երկրներում, որտեղ կիրառվում է այդ մեխանիզմը, կա հակակշռող դատարան, արդյոք Հայաստանն ունի այդ հակակշռող կողմը, և դրա բացակայությունը վտանգներ չի առաջացնում, Արթուր Սաքունցն ասաց, որ խոսքը համապատասխան օրենքի մասին է: «Երբ կա օրենսդրական այդ մեխանիզմը, ապա այդ մասին որոշումը կայացնում է դատարանը, այսինքն՝ ամբողջ մեխանիզմի էությունն այն է, որ ներկայացվում է պահանջը, և դատարանը քննում է այն, եթե այդ մարդը չի կարողանում հիմնավորել իր ունեցվածքի օրինականությունը, ապա օրենքի ուժով դատարանը կայացնում է որոշում»,- ասաց նա:
Հարցին, թե մտահոգություն չունի արդյոք, որ մյուս կողմի իրավունքները հավուր պատշաճի պաշտպանված չեն լինի, իրավապաշտպանն ասաց, որ չկա այդպիսի մտահոգություն, քանի որ ժողովրդավարական և իրավական երկրներում ամեն ինչ պետք է լինի հաշվետու, թափանցիկ և իրավական տեսանկյունից հիմնավոր:
«Հիմա եթե ապօրինի գործողություններ են իրականացնում, բյուջեի միջոցներն են մսխում, անհամաչափ են աշխատավարձը և ունեցվածքը, այդ պարագայում հիմնավոր կասկած կա գույքի ձեռքբերման օրինականության հետ կապված, և այդ դեպքում չի կարող խոսք գնալ սեփականության իրավունքի պաշտպանության մասին, քանի որ իրավական պետությունում սեփականությունը կարող է ձեռք բերվել միայն օրինական ճանապարհով, անօրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությունը չի կարող պաշտպանված լինել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե դատարանները արդյոք պատրաստ են այդ գործընթացին՝ հաշվի առնելով այն, որ միշտ խոսվում է, որ դատարաններն անկախության խնդիր ունեն, բարեփոխման կարիք ունեն, արդյոք վաղ չէ՞ այս որոշման համար, իրավապաշտպանը նշեց, որ համաձայն է, որ Հայաստանում դատական իշխանությունը պետք է արմատապես փոխվի:
«Հիմա դատարանները ինքնակառավարման «ավտոպիլոտի» ռեժիմում են գտնվում, բայց դա չի նշանակում, որ դատարանների բովանդակությունը փոխվել է, քանի որ կոռուպցիոն և տարբեր մեխանիզմներով ձևավորված դատական իշխանությունն իր էությամբ դեռևս հիմնվում է կոռումպացված արժեքների վրա: Բայց նաև պարզ է, որ ապօրինի հարստացման պայքարի դեմ պետք է իրավական մեխանիզմները գործեն և դա լրացուցիչ ազդակ է դատական իշխանության համար: Չենք կարող խնդիրները հերթականությամբ լուծել, պետք է զուգահեռաբար լուծել և համաձայն եմ, որ դատաիրավական լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնել, բայց մյուս կողմից էլ զուգահեռ մեխանիզմներ է պետք ձևավորել, քանի որ անպատժելիությունը չի կարող մնալ: Եթե նախորդ իշխանության ռեժիմի օրոք անպատժելիության հետևանքով կոռուպցիոն եկամուտները մնան անձեռնմխելի, ապա դա շատ գրավիչ և վարակիչ կարող է լինել նոր իշխանության առանձին ներկայացուցիչների համար»,- ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01