«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքում մարզպետի և Աբովյանի քաղաքապետի միջև կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»:
Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գևորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, և ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»: Չէ, ասել եք՝ ինքը «հին մարդ» է, «հին մարդիկ» Հայաստանում պետք է պաշտոն չզբաղեցնե՞ն։ «Չեմ ասել հին մարդ, ասել եմ` հին մշակույթ կրող։ Աբովյանի քաղաքապետը, չեմ երկնչի ասել, շատ պարկեշտ, շատ համեստ, աշխատող գործիչ է, բայց Աբովյան քաղաքը կառավարելու գործում ունի ընդգծված կաշկանդվածություն, ինքն ազատ չէ որոշումների մեջ, ուղղորդվում է»:
Թիրախում Գագիկ Ծառուկյանն է էլի, փաստորեն։ «Ոչ, մենք որևէ մեկին չենք թիրախավորում»: Եթե հունիսին տեղի ունենալիք ընտրություններում Վահագն Գևորգյանը հաղթեց, իսկ կարո՞ղ է հասկանում եք, որ եթե մասնակցի, անպայման հաղթելու է` էս գլխից եք «գործը բռնել», ի՞նչ կանեք այդ դեպքում։ «Կշնորհավորեմ իրեն, սակայն մարզպետարանի վերահսկողական բոլոր գործառույթները կմնան ուժի մեջ, մանավանդ՝ հողային ֆոնդերի մասով, ուր բացթողումներն անչափ շատ են»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42