«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը բավականին երկար տևեց՝ ավելի քան 4 ժամ: Հարցերը վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, նաև անձնական՝ իր ու ընտանիքի անդամների հետ կապված: Փաշինյանը չշրջանցեց նաև նախկին իշխանությունների թեման. «Նախկին իշխանության ներկայացուցիչները չեն կարող ժողովրդին ոտքի հանել։ Եթե փորձեն հանել, ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»,- ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, թե ՀՀ-ում հասունացող դժգոհության ալիք չկա։ «Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարության դեմ սև հակաքարոզչության համար ամեն օր միլիոնավոր դոլարներ են ծախսվում, բայց, միևնույն է, հեղինակները ժողովրդի աջակցությունը չեն ստանա:
Այո, նախկին իշխանությունների և հասարակության միջև անջրպետը վերջին քսան տարվա ընթացքում միայն խորացել էր: Հասարակությունը տարիներ շարունակ մերժել է այդ իշխանությանը և նախորդ տարի վերջապես հասավ հաջողության` ստիպելով ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, թողնել պետության ղեկը: Ու որքան էլ նախկին իշխանություններն այսօր աննախանձելի վիճակում են, միևնույն է, հակառակորդին թերագնահատել պետք չէ, առավել ևս, երբ այդ հակառակորդը ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում Փաշինյանի կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով:
Ավելին, պետական կառավարման համակարգն արմատական կադրային փոփոխությունների չի ենթարկվել, ու նախկին իշխանության շատ կադրեր դեռ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նաև ուժային կարևոր կառույցներում:
Այնպես որ, սաբոտաժի, հասարակության տրամադրությունները կառավարության դեմ ուղղորդելու հնարավորությունները սպառված չեն:
Հիմա Փաշինյանը որքան էլ ոգևորված լինի իր ներկա վարկանիշով, ժողովրդի աջակցությամբ, սեփական ազնվությամբ, միևնույն է, պետք է աչալուրջ լինի քաղաքական հակառակորդների նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55