Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների մասին մարտի 20-ին քննարկում են ծավալել ոլորտի մասնագետներն ու փորձագետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պանելային քննարկումն անցկացվել է ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում` «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» և «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ օժանդակությամբ:
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանի հավաստմամբ` Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից է ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգումը: «Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները: Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, տեղադրվել են ավելի քան 1000 տոննա սարքավորումներ»,-նշեց նա՝ հավելելով, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրման աշխատանքները: Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի հզոր ԱԷԿ:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն էլ , խոսելով վառելիքի արտահանման և վերամշակման պիլոտային նախագծից, ընդգծեց, որ վերամշակվող վառելիքի նույնիսկ մեկ անգամյա տեղափոխումը Ռուսաստան թույլ կտա տեղ ազատել աշխատած միջուկային վառելիքի պահպանման համար:
Քննարկման մասնակիցները կարևորել են ԱԷԿ-ին փոխարինող հզորությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, առկա աշխատած միջուկային վառելիքի ծավալների նվազեցման հնարավորությունները, ատոմային էներգետիկայի գլխավոր մարտահրավերները:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55