«Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար » մեկամյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, հատկապես խոցելի, աղքատ ընտանիքներից և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:Միջազգային փորձագետները և մասնագետները, ովքեր մշակել են այս ծրագիրը կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ, թե ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջների հետ: Այս նպատակով՝ ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետությունների ներկայացուցիչներ, որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և Ուկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):
Ինչու՞ է այս ծրագիրը շատ կարևոր … Քանի որ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը մեծ խնդիր է հանդիսանում և նույնիսկ համար մեկ խնդիրներից մեկը (հատկապես մասնակից երկրներում), որի հետ բախվում են երիտասարդները այսօր Եվրոպայում: Խնդիր, որը պահանջում է լուծում: Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 % է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն է Իտալիան 36.6 % , երրորդը Հայաստանը 35.1 %:
Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019 թ. հոկտեմբերին:
Առաջին փուլը կիրականացվի Երևանում, Հայաստանում, կտևի 8 աշխատանքային օր, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ների ղեկավարներ: Յուրաքանչյուր 8 երկիր կներկայացնի գործազրկության, երիտասարդության ներգրավվման, առաջնորդության, ձեռներեցության թեմայով մասնագիտացած 3 պատվիրակներ: Աշխատանքային օրերի ընթացքում մասնագետները կքննարկեն յուրաքանչյուր մասնակից երկրի գործազրկության խնդիրը, յուրաքանչյուր երկիր-պատվիրակություն մանրամասն կներկայացնի իրենց երկրում առկա խնդիրները, ինչպես է իրենց երկիրը և կազմակերպությունը երիտասարդներին աջակցում: Կհրավիրվեն ձեռնարկատիրության ոլորտում մասնագիտացված պրոֆեսիոնալ փորձագետներ, որոնք իրենց գիտելիքները և փորձը կփոխանցեն երիտասարդ առաջնորդներին, որոնք էլ իրենց հերթին կօգնեն երիտասարդներին սկսել ստարտափ ծրագրեր:
Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: Ուղեցույցը հասանելի է լինելու ր մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով, ինչպես նաև կգործի մասնագիտական կայք www.startupyoungpeople.com, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Կստեղծվի նաև տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:
Ծրագիրը համակարգող կազմակերպությունը «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Հայաստանում և իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տեղական և միջազգային մակարդակով: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում ``www.ec-bridges.com
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01