Այսօր ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում այս տարի Սևանա լճին: «Ջուրը կրկին բարձրանում, լցվում է անտառի մեջ, և պարարտ հող է ստեղծվում կանաչ ջրիմուռների զագացման համար: Եթե 2-3 տարի այս պրոցեսը կրկնվի, անդառնալի պրոցեսներ կսկսվեն»,- ասաց Կարապետյանը: Է.Գրիգորյանը հավաստիացրեց, որ անտառային շերտի մաքրման բաղադրիչը փոքր ներդրում ունի դրա մեջ: Ըստ նրա՝ նախատեսվում են մաքրման աշխատանքներ, հանձնարարել են տիեզերական պատկերներ հանել՝ պարզելու, թե որոնք են ջրածածկման համար վտանգավոր գոտիները: Նա նշեց, որ անցած տարի նպաստավոր պայմաններ են եղել, և աղտոտումների ծավալն է ազդել, ԵՄ գործընկերների հետ ջրի մաքրման և որակական խնդիրների լուծումն առաջնահերթություն է համարվել: «Անցած տարվա ծաղկումը ամբողջ Հարավային Եվրոպայում, ներառյալ՝ մեր ծովերում, ընդհանուր գործընթաց էր, որ տեղի ունեցավ: Մենք մեր մոնիտորինգի կենտրոնին հանձնարարել ենք ուսումնասիրել՝ ի՞նչ վտանգ կա: Հույս ունենք, որ չի լինի»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01