ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ մարտի 19-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Լոռու մարզային բաժին: Մարզային բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեւորգ Դումանյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված եւ կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաեւ բռնագանձված ու վերականգնված գումարների մասին: Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաեւ կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները եւ առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը: Տեսչական եւ վերլուծական բաժնի պետ Լեւոն Բալյանը ներկայացրել է Լոռու մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները, իսկ Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանն անդրադարձել է հարկադիր կատարողների կողմից առավել հաճախ ներկայացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաեւ տեղում պատասխանել հնչեցրած իրավական հարցերին: Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաեւ խնդրահարույց վարույթներով 6 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում երեխայի տեսակցությանը, մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող եւ այլ ընթացիկ հարցեր: Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01