2019-ին Ստոկհոլմի ջրի մրցանակը տրվել է դոկտոր Ջեկի Քինգին (ՀԱՀ): Ժյուրին մատնանշել է «գետերի համաշխարհային կառավարման մեջ նրա խաղի կանոնները փոխող ավանդը», հայտնել է Ստոկհոլմի Ջրի միջազգային ինստիտուտը (SIWI), հաղորդում է ՏԱՍՍ-ը: Լինելով Քեյփթաունի համալսարանի գիտաշխատող՝ դոկտոր Քինգը ստանձնել է այդ մեթոդների մշակումը, որը ֆինանսավորվել է ՀԱՀ Ջրային հետազոտությունների հանձնաժողովի կողմից: Ավելի ուշ նա եւ իր գործընկերները՝ Քեյթ Բրաունը եւ Էլիսոն Ջուբերտը մոդելներ են ստեղծել գետերի չորացման եւ փակման պատճառով բնապահպանական եւ սոցիալական հետեւանքների ցուցադրման համար: Դա թույլ է տալիս օբյեկտիվ գնահատական տալ ջրային ռեսուրսների յուրացման ծախսերին, որի օգուտները կարող են կապված լինել հիդրոէներգետիկայով եւ ոռոգվող դաշտերում գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ: Դոկտոր Քինգը 40 տարի շարունակ աշխատել է Քեյփթաունի համալսարանում: Նա Հարավային Աֆրիկյաի գետերի ուսումնասիրման 38 տարվա փորձով ջրային բնապահպան է: 1997 թվականից փորձագետն աշխատում է մի քանի գիտական խմբերի հետ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհով գետային ավազանների կառավարման ուղղությամբ: Գետերի էկոհամակարգերի պահպանման համար ջրի պահանջների գնահատման նրա մեթոդները ներառվել են 1988 թվականի ջրի մասին ազգային օրենքում: Շվեդիայի կառավարության 150 հազար դոլարի չափով ամենամյա մրցանակը, ինչպես նաեւ բյուրեղապակյա քանդակը եև դիպլոմը տրվում են 1991 թվականից՝ ջրային ռեսուրսների պահպանման ոլորտում գործնական՝ հավաքական կամ անհատական ավանդի համար: Պարգեւատրումը տեղի կունենա Ստոկհոլմում օգոստոսի 28-ին՝ այս տարվա Ջրի միջազգային շաբաթվա ընթացքում:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44