Դավթաշենի թաղապետարանի շենքի մի մասը վաճառվել է և ճիշտ է արվել: Ասեմ ավելին, գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք, բայց չկարողացա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Գտնում էի, որ անիմաստ է, որպեսզի վարչական շենքի նման հողատարածք զբաղեցնի և տիրապետի Երևան համայնքը: Ես գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք»,- հայտնեց նա:
Նրա խոսքով՝ դեռ 1990-ական թվականներից, երբ սկսվել են կազմավորվել տեղական ինքնակառավարման մարմինները, օտարվել են Դավթաշենի թաղապետարանի տարածքները, իսկ վերջին օտարումը եղել է մոտ 10-11 տարի առաջ: Այսօր նախկինում համայնքին պատկանող տարածքներում և՛ բնակիչներ կան, և՛ ծրագրավորման ընկերություն է գործում:
«Վաճառվել է, բյուջե գումար է մուտք եղել: Այն տարիներին դեռ թաղապետարանի շենքը ոչ ջեռուցում ուներ, ոչ էլ պատուհան կար նորմալ: Այդ գնորդը բանավոր պայմանավորվածության արդյունքում համաձայնվել է նաև ֆինանսավորել ջեռուցման և պատուհանների վերանորոգումները: Թաղապետարանի բակի վերանորոգումն են արել: Այդքանից հետո անվարձահատույց այդ տարածքն օգտագործել է վարչական շրջանը, հիմա դա վա՞տ է, թե՞ լավ»,- նշեց նա:
2012 թ.-ից՝ իր կառավարման առաջին տարվանից, Ռուսլան Բաղդասարյանը փորձել է վաճառել նաև դեռ համայնքին պատկանող 2500-3000 քմ տարածքը:
«Ես որպես ղեկավար գտնում էի, որ այդ տարածքն ավելորդ ճոխություն է: Այսինքն, պետք է այդ հատվածը տրվեր մասնավորին, իսկ վաճառված գումարով նոր, ավելի կոմպակտ վարչական շենքին հարիր շենք ձեռքբերել, որովհետև սա եղել է նախկին մանկապարտեզի շենք: Տարածք չունենալու պատճառով թաղապետարանը տեղակայվել էր նախկին մանկապարտեզի շենքում»,- տեղեկացրեց Դավթաշենի նախկին ղեկավարը:
Ռուսլան Բաղդասարյանը նաև նշեց, որ քննարկվել է թաղապետարանի շենքն ամբողջությամբ վերանորոգելու հարցը, սակայն վերանորոգման ծախսերն, ըստ նրա՝ այնքան շատ է եղել, որ ավելի նպատակահարմար է եղել մնացած հատվածն էլ վաճառելու և նոր շենք ձեռքբերելու տարբերակը:
«Դա քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման իմ տեսլականն է եղել: Նոր իշխանությունները քաղաքային տնտեսությունից բան չեն հասկանում, ուզում են ձվի մեջ մազ ման գալ, փոխանակ գնան իրենց գործով զբաղվեն: Ամենօրյա ծանր աշխատանք է տեղական ինքնակառավարումը»,- ասաց Ռուսլան Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը հիմա համայնքին չի պատկանում. «Մենք նյութեր ենք պատրաստել և փոխանցել քննչական մարմիններին»,- ասել էր Հայկ Մարությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01