Մարտի 14-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է եւս մեկ քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։ Խաչատրյանի խոսքով՝ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով։ Արեւիկ Խաչատրյանը նշեց, որ գործը հարուցել է ՀՀ ոստիկանությունը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանի ծառայություն իրականացնելու ժամանակ քաղաքացիները հրմշտոց են սկսել, որի ընթացքում նա անհայտ անձի կողմից հարված է ստացել կրծքավանդակի հատվածում։ Հիշեցնենք, որ մարտի 15-ին մեկ այլ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ էլ քրեական գործ էր հարուցել ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը։ Նշենք, որ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։ Այս արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Նախաքննությունը շարունակվում է։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01