ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը միասին ծառ տնկեցին Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում:
Լրագրողների հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ ընդդիմության և իշխանության համատեղ աշխատանքը լավ պտուղներ է տալու:
Գոռ Գևորգյանն էլ հավելեց, որ համատեղ աշխատանքը ընդդիմություն և իշխանություն չի ենթադրում: «Այն ենթադրում է գործընթաց, որը պետք է նպաստի պետության ամրապնդմանը և մեր պետականության զարգացմանը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մայրաքաղաքը մաքուր պահելուն և ընդհանրապես, մեր պետությունը դարձնելու օրինակելի բոլորի համար»,- ասաց նա:
Էնֆիաջյանը հավելեց, որ այս տարածքը հետագայում խնամվելու է, և վստահ է, որ տնկված ծառերը լավ ճակատագրի են արժանանալու:
Հարցին էլ` իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների կողմից համատեղ տնկած ծառի՞ն ինչ անուն կտան, Էնֆիաջյանը պատասխանեց. «Թող այս ծառը լինի լավ հույսերի, լավ սպասումների, մեծ հաղթանակների ու ձեռքբերումների խորհրդանիշ»:
Իսկ արդյոք այն ընդդիմությա՞ն, թե իշխանության ծառ է, Էնֆիաջյանն ասաց, որ այն ընկալելիությունը, որ փորձեցին հաղորդել այս գործընթացին, այդտեղ ընդդիմություն և իշխանություն ասվածը հարաբերական է, որովհետև քաղաքական որ դաշտում էլ, որ գտնվում են, ի վերջո նպատակները պետք է ծառայեն ժողովրդի զարգացմանն ու բարգավաճմանը:
Գոռ Գևորգյանն էլ հավելեց. «Եկեք ընտրենք ճերմակ առագաստները, թե չէ ինչքան ուզում ենք, կարող ենք խարիսխ բերել միասին: Ճերմակ առագաստներն են բացառիկ և դրանք տրվում են քչերին, մենք ճերմակ առագաստի հետևից գնացող ժողովուրդ ենք»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01