Թուրքիան սկսել է խոստովանել , որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը իր վրա թանկ է նստել: Թանկ է նստել և ուղիղ իմաստով, և փոխաբերական իմաստով:
Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Բյուլենթ Թյուֆենկչին հրապարակել է Թուրքիայի տնտեսության կրած այն նախնական հաշվարկների հանրագումարը, որը դեռևս վերջնական պատկերը չի արտացոլում: Ըստ Թյուֆենկչի Թուրքիայի տնտեսությունը կրել է 300 մլրդ թուրքական լիրայի (մոտ $ 100 մլրդ) վնաս:
«Մենք նախնական հաշվարկներ ենք իրականացրել՝ հաշվի առնելով այն բոլոր ռազմական ինքնաթիռների, ուղղաթիռների, զենք, զինամթերքի և շինությունների արժեքը, որոնք օգտագործվել են ռազմական հեղաշրջման փորձի և դրա կանխման գործընթացի ժամանակ: 300 մլրդ լիրան դա ամենանվազագույն թիվն է հաշվարկներում: Ճշգրիտ հաշվարկի արդյունքները պարզ կլինի, երբ ավարտին հասցնենք մանրակրկիտ հաշվարկները, որոնք հիմա կատարվում են: Բացի ռեալ նյութատեխնիկական վնասները, որոնք վերածել ենք ֆինանսականի, երկիրը կրել է նաև հավանական ֆինանսական մուտքերի վնաս: Օրինակ, շատ օտարերկրյա պատվիրակություններ, զբոսաշրջիկներ, ուսումնական ծրագրերի մասնակիցներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը Թուրքիա: Թուրքիան դարձել այն երրորդ երկիրը աշխարհում, որտեղ մարդիկ փողոցներում տեսնում են տանկեր, որոնք պաշտպանում են կարևորագույն օբյեկտները », - ասել է
Թուրքիայի առևտրի և մաքսային ծառայության նախարար Բյուլենթ Թյուֆենկչին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34