«Քլիներս» ՍՊԸ-ն Ազգային ժողովում երկու ժամ աշխատող մաքրուհիների աշխատավարձի չափը հաշվարկվել է՝ պահպանելով 105 000 դրամ դրույքաչափը, իսկ 40 000 դրամ առաջարկվել է վճարել՝ հաշվի առնելով օրական երկու ժամ զբաղվածությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանն՝ անդրադառնալով ԱԺ մաքրուհիների բողոքին: «Եղել է մրցույթ, որում տեխնիկական բնութագիր է եղել: Պահանջ է եղել 60 աշխատողի ապահովել աշխատանքով, որոնց աշխատավարձը մրցույթին մասնակցող ընկերությունները պիտի հաշվարկեին դրույքաչափը 105 000 դրամով: Դրանից ելնելով՝ մասնակցել ենք մրցույթին, ճանաչվել հաղթող մասնակից և դեկտեմբերի 11-ին կնքվել է պայմանագիր», - ասաց նա: Պապիկյանը նկատեց, որ ԱԺ-ում նախկինում մոտ 50 աշխատեղ աշխատել է առավոտյան երկու ժամ՝ սենյակները մաքրել, իսկ 11 մարդ աշխատել է հերթապահ՝ ժամը 09:00-18:00-ն: «Մենք հաշվարկել ենք, որ երկու ժամ աշխատելու համար աշխատողին ժամավճարով վարձատրելու դեպքում, ամսեկան աշխատավարձի արժեքը կազմում է 40 000 դրամ, իսկ այն աշխատողները, ովքեր աշխատում են ժամը 09:00-18:00-ն նրանք կստանան 80 000 դրամ: Իրենց մոտ գումարային փոփոխություն չի լինելու», - նշեց Պապիկյանը: Անդրադառնալով աշխատակիցների բողոքներին, որոնք պնդում են, որ նախկինում երկու ժամ աշխատելով 65-67 000 դրամ են ստացել և չեն ուզում իրենց աշխատավարձի իջեցում՝ Պապիկյանը նկատեց, որ ինքն առաջարկել է ԱԺ շենքում երկու ժամվա աշխատանքի համար վճարել 40 000 դրամ, և դրանցի հետո ժամը 10:00-18:00-ն այլ տեղում նրանց համար աշխատանքի տեղավորել, որի արդյունքում մարքրուհիներն ավելի շատ գումար կարող են աշխատել, մինչդեռ նրանք չեն համաձայնել: Պապիկյանն ասաց, որ այս պահին դեռևս աշխատակիցներից ոչ մեկը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և երկուշաբթի օրը նա Ազգային ժողովւմ կհանդիպի նրանց հետ՝ քննարկելու հարցը:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44