Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կեսն այս պահի դրությամբ համայնքին չի պատկանում: Մի հատվածում այս պահին վարչական մասն է, մյուս` օտարված հատվածում գործում են «Փարոսը» և հարկային մարմինը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանի լրատվության պատասխանատու Արթուր Հովսեփյանը:
«2007 թ.-ին օտարվել է վարչական շրջանի մի զգալի հատվածը, բայց թե որքան քառակուսու մասին է խոսքը, մենք չունենք այդ տեղեկատվությունը: Այն ժամանակ համայնքային ավագանին որոշել է մի հատվածն օտարել: Այս պահի դրությամբ օտարված հատվածները վարձակալությամբ տրվել են հարկայինին, «Փարոսին», և դրա դիմաց մասնավոր տարեկան վճար է գանձում»,- նշեց Արթուր Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը հիմա համայնքին չի պատկանում:
«Այգում 2000-3000 քմ հող են վաճառել, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների կեսը պատկանում է ինչ-որ այլ մարդու, ոչ թե համայնքին, կա մարզադաշտ, գրադարան, որոնք համայնքինն էին, հիմա այլ մարդու են պատկանում: Բոլոր այս նշված գործերը դատախազություն ենք հանձնել»,- հայտնել էր քաղաքապետը:
Վերոնշյալ գրադարանները և մարզադաշտը ևս Էրեբունու տարածքում են: Արթուր Հովսեփյանի տեղեկացմամբ՝ թիվ 3 և 10 գրադարանների տարածքը կրկին ավագանու որոշմամբ օտարվել է 2009 թ.-ին
Ինչ վերաբերում է դրանց սեփականատերերին, Էրեբունի վարչական շրջանի լրատվության պատասխանատուն նշեց. «10 գրադարանի դիմաց գրված է, որ Վազգեն Վարդանյանն է սեփականատերը, որը մեզ ոչինչ չի ասում, կամ 3 գրադարանինը՝ Հենրի Միքայելյան: Այսպիսի անուններ են, որոնք որևէ բան չեն ասում»:
Համար 1 մարզադպրոցի հետ կապված՝ նոր համայնքային իշխանությունների մոտ արխիվային տեղեկանք չկա. «Մենք միայն Կադաստրում տեսնում ենք, որ գործարք է եղել 2012 թ.-ին, վաճառել են, բայց թե ինչ սկզբունքով են օտարել, ով է օտարել, չունենք տեղեկատվություն: Դրա համար քաղաքապետարանը հիմա այդ ամբողջ փաթեթը պատրաստում է, որպեսզի ուղարկի Քննչական կոմիտե: Ուսումնասիրեն, հասկանան՝ իրական տերերն ովքեր են, և, ի վերջո, այդ հաստատությունների ճակատագիրն ինչ է լինելու»,- ասաց Արթուր Հովսեփյանը:
Վերոնշյալ 3 հաստատություններն էլ օտարվելուց հետո և մինչև այժմ որպես գրադարան և մարզադպրոց են գործում: Սակայն, Արթուր Հովսեփյանի խոսքով՝ խնդիրը նա է, որ համայնքը չի կարող տիրապետել այդ տարածքին, օրինակ, վերանորոգում կամ ներդրումներ իրականացնել:
Հարցին, թե ինչ է ասվում օտարման որոշման հիմնավորումներում, եթե գրադարանը և մարզադաշտը պետք է շարունակեին նույն գործունեությունն իրականացնել, Արթուր Հովսեփյանը պատասխանեց. «Հիմա են թողել, բայց կարող է՝ մեկ տարի անց այդ տարածում այլ բան շահագործեին: Իսկ հիմնավորումն ավագանու որոշման մեջ հստակ է՝ չենք կարողանում պահել այդ տարածքները, ֆինանսական հնարավորություն չունենք, որպեսզի պահենք: Դրա համար օտարել են, որ մասնավորը դրան տիրապետի»:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է եղել ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01