Shamshyan.com-ը հայտնում է, որ գիշերը Ժամը 04:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 51-ամյա Գավամի Ահմադը Emgrand մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել է ձորը:
Վթարի հետևաքնով Գ. Ահմադը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:

