ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել, գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Արմավիրի մարզի դատարան:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայող Հ. Գ.-ն, ըստ մեղադրանքի, իր հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելու և հրելու պատճառով վիճաբանել է նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա. Զ.-ի հետ, որի ընթացքում ծեծել է վերջինիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018թ. դեկտեմբերի 12-ին զորամասի ուսումնական լսարանի հարակից բակային զուգարանի միջանցքում խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնակարգի 13, 16, 65, 158-րդ հոդվածներով և ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածով սահմանված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, իրեն հրելու պատճառով վիճաբանել է Հ. Գ.-ի հետ, որի ընթացքում վիրավորական արտահայտություն է հնչեցրել վերջինիս հասցեին և հարվածել նրա դեմքին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01