Մարտի 14-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակությունն այսօր Ազգային ժողովում ամփոփեց այցը:
«Մենք քննարկումներ ունեցանք այն մասով, որ պետք է ստեղծենք հարթակներ, որտեղ կքննարկենք լավագույն օրենքները, որ գործում են անդամ երկրներում, որ մարդիկ կարողանան նաև փորձով փոխանակվել և լսել լավագույն փորձի մասին»,- ասաց «Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Վարազդատ Կարապետյանը նաև ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ:
«Տնտեսական հանձնաժողովում, քանի որ նախագահի տեղը մշտապես Հայաստանի ներկայացուցիչն է զբաղեցրել, մենք այս անգամ էլ ընտրեցինք հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովն ինձ ընտրեց որպես նախագահ: Հանձնաժողովների հիմնական նպատակը մոդելային օրենքների քննարկումը և ընդունումն է: Դրանք անդամ երկրների համար կարող են ուղեցույց ծառայել՝ իրենց խորհրդարաններում արդեն համանման օրենքներ ընդունելու հարցում»,- հայտնեց պատգամավորը:
Տնտեսական հանձնաժողովում, նրա խոսքով՝ քննարկվել են գնագոյացման մասին, ինժեներային գործունեության հետ կապված օրենքները, ինչպես նաև Հարկային օրենսգրքի վարչարարության հատվածը:
«Առաջիկայում՝ ապրիլի 19-ին կլինի վեհաժողովի նիստը, որտեղ մեր հանձնաժողովը կներկայացնի գնագոյացման մասին օրենքը»,- ասաց Վարազդատ Կարապետյանը:
Հայաստանի պատվիրակությունից ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, սպորտի և մշակույթի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ էլ ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան: Այս հանձնաժողովում էլ քննարկվել են դպրոցական սպորտի և սոցիալական տուրիզմի մասին օրենքները:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15