Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանը մեծ հաջողություններ է գրանցել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին և որ այն անպայման դաշինքի անդամ կդառնա, սակայն չի հստակեցրել ո՛չ անդամակցության ժամկետները, ո՛չ էլ այն, թե արդյոք դա կարող է արվել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը, գրում է РИА Новости-ն:
«Անցած տարի մենք կրկին հաստատեցինք, որ 2008թ.-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ է և որ Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա: Ձեր երկիրը, դաշինքի անդամ չլինելով, ամենամասշտաբային ներդրումն ունի մեր գործում»,- ասել է Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու որոշումը կկայացնի ինքը՝ Վրաստանը և դաշինքի այլ անդամ երկրներ, այդ իսկ պատճառով «Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր չի կարող ազդել այդ գործընթացի վրա»: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ դաշինքը միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակում աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, և կոչ է արել Ռուսաստանին չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անկախությունը:
Վրաստանի վարչապետն իր հերթին ասել է, որ երկրի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը ոչ միայն քաղաքական որոշում է, այլև վրաց ժողովրդի ընտրությունը, և այդ գործընթացում ոչ ոք չի կարող խանգարել Թբիլիսիին:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասաբար կվերաբերվեր ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ընդլայնման որոշմանը, և ընդգծել էր, որ դաշինքը կարող է աշխատել այդ երկրների հետ առանց դրանք իր կազմում ներառելու:
ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994թ.-ին, երբ երկիրը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ դարձավ: 2004թ.-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի ու դաշինքի միջև համագործակցությունն ավելի է սերտացել: 2008թ.-ի ապրիլին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հաստատվել էր, որ Վրաստանը կարող է դաշինքի պայմաններին համապատասխանելու դեպքում դրա անդամ դառնալ, իսկ 2014թ.-ի սեպտեմբերին Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հաստատվել էր Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ձգտմանն աջակցող միջոցառումների փաթեթը:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
12:03 23.10.25
10:03 23.10.25
10:45 23.10.25
18:22 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02