ՄՆ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակումների կազմակերպիչների դեմ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը, փոխանցում է DW–ն: «Եթե հիշեք, թե ինչպես են Միացյալ նահանգները արձագանքել երկրի կիբերտարածքի վրա հարձակումներին, որոնք պետկառույցներն են իրականացրել, ապա կտեսնեք, որ մենք մի շարք միջոցառումներ ունենք նման դեպքերի համար՝ այդ թվում տնտեսական պատժամիջոցներ, որոնց համար Ֆինանսների նախարարությունն է պատասխանատու, եւ իրավական միջոցառումներ, որոնք արդարադատության նախարարությունը կարող է ձեռնարկել»- ասել է նա: Նրա խոսքով, ամերիկյան գերատեսչության ներկայացուցիչները տարիներ շարունակ խոսում են կիբերհարձակումների ոլորտում Ռուսաստանի ակտիվության մասին: Շուլցը նաեւ հիշեցրել է Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայքլ Ռոջերսի խոսքն այն մասին, որ «Ռուսաստանում կան մարդիկ, որոնք կարող են արագ, ճշգրիտ ու աննկատ կիբերհարձակումներ իրականացնել»: Ընդ որում Շուլցը շեշտել է, որ առայժմ DNC–ի վրա կիբերհարձակման փաստով քննություն է իրականացնում ու անհրաժեշտ է սպասել դրա արդունքներին:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55