Էներգետիկ հարցերով փորձագետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս Վահե Դավթյանը «ՌուսԱրմԻնֆո»-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին շրջանում հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվող այն ենթադրությանը, որ շարքային սպառողների համար գազի սակագինը կարող է թանկանալ:
Որոշ աղբյուրների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀՀ իշխանությունների միջև բանակցությունները փակուղու առաջ են կանգնել, ինչի հետևանքով գազը կարող է թանկանալ արդեն մայիս-հունիս ամիսներին:
Սակայն, Դավթյանի կարծիքով, այս տարի գազի սակագնի թանկացում, ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա: Միևնույն ժամանակ փորձագետը գտնում է, որ 2018թ. վերջից գազի գնի թանկացման հետևանքով ներկայում որոշակի վնասներ կրող «Գազպրոմ Արմենիա»-ն ստիպված կլինի իր ֆինանսական ռիսկերի նվազեցմանն ու ներդրումային ծրագրի կրճատմանն ուղղված որոշ քայլերի դիմել:
«Որքանով ինձ է հայտնի՝ ներկայում կուլուարներում խոսակցություններ են ընթանում 2018-2020թ. համար հաստատված 32 մլրդ դրամ ծավալով ներդրումային ծրագրի կրճատման վերաբերյալ: Դա «Գազպրոմ»-ին հնարավորություն կտա 2019թ. ընթացքում որոշակի կայունություն պահպանել: Ինչ վերաբերում է 2020թ., ապա այստեղ, իհարկե, շատ վաղ է ինչ-որ ենթադրություններ անելը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած սակագնային քաղաքականության քաղաքականացված լինելը»,-նշել է փորձագետը:
Դավթյանն իր խոսքում նաև նշել է, որ գազի սակագնի բարձրացումը կարող է քաղաքացիների շրջանում դժգոհության հանգեցնել և բացասաբար ազդել երկրի ներքաղաքական կայունության վրա:
«Պետք չէ մոռանալ 2015թ. նախադեպի մասին, երբ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ձևավորվել էր «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որը շատ կարճ ժամանակահատվածում ստացավ բավականին լուրջ սոցիալական ու քաղաքական կշիռ:
Կարծում եմ՝ գազի սակագնի բարձրացման դեպքում դրան համարժեք իրավիճակ կստեղծվի»,-նախազգուշացրել է փորձագետը:
Նրա կանխատեսմամբ՝ ՀՀ իշխանությունները, ելնելով այս հավանական ռիսկերից, մտադիր են շարունակել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններն ու պահպանել կապույտ վառելիքի ներկայիս սակագինը:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55