Ազգային ժողովի քննարկման կներկայացվեց ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարեն առնվազն 40 մլրդ դրամով: «Սա մոտավորապես 90 մլն դոլար է, այսինքն՝ պետեկամուտներն այսքանով ավելի կլինի, քան ընդունված է ԱԺ-ի կողմից ընդունված բյուջեով: Սա վերջին 9 տարիների համար աննախադեպ է, որովհետև չենք ունեցել իրավիճակ, որ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի ծավալով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչ են մտադիր անել այդ հավելյալ եկամուտների հետ: «Նպատակադրված ենք հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը, իսկ 2019թ-ի սեպտեմբերից նույն չափով բարձրացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձը, մոտ 38 000 ուսուցչի մասին է խոսքը»,-ասաց նա:
Ըստ վարչապետի՝ նաև պլանավորում են այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարադակի նորոգումներ, ինչը ևս, ըստ նրա, աննախադեպ է վերջին 9 տարիների համար: «Հույս ունեք, որ կլինեն որոշակի խնայողություններ և շատ ավելի մեծ ցուցանիշ կհաջողվի գերազանցել, և դրա մեջ չի մտնում «Հյուսիս–Հարավ» ճանապարհը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ևս 10 մլն դոլար մտադիր են հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, որոնք տեղական ինքնակառավարվող մարմիններին հետ համաֆինանսավորվող ծրագրեր են:
Ըստ Փաշինյանի՝ նման գերակատարումները ստվերի դեմ պայքարի և ՊԵԿ-ի վարած քաղաքականության աշխատանք են: Նրա խոսքով՝ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում։
«Հաջորդ կարևոր գործոնը, որ թույլ է տալիս, որ այսպիսի լրջագույն գերակատարում ունենալ քաղաքացիների և կառավարության համագործակցությունն է: Ես ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները լայնորեն արձագանքում են կառավարության կոչերին, որ անելիք ունեն ստվերային տնտեսության դեմ պայքարում»,-ասաց վարչապետը և հավելեց, որ այս ամիսներին 65,000 ավելի ՀԴՄ կտորն է տպվել:
«Այս ամիսների մեր աշխատանքն ինձ հիմք է տալիս ոչ թե լավատեսորեն, այլ վստահորեն պնդել, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք և արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ: Ուզում եմ հիշատակել արդեն իսկ հրապարակած ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հրապարակումները: Տնտեսական աճի ակտիվությունը, եթե հունվարին 5,5% էր, փետրվարին ունենք 7,6% ակտիվության ցուցանիշ և երկամսյակը կազմել է 6,5%: Այս թվերը դրական ենք համարում, բայց չենք համարում, որ հասել ենք ցանկալի ցուցանիշին, կարևոր է դինամիկան»,- ասաց նա:
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15