Սպանության մասնակից լինելու մեղադրանքով 1996 թվականին ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի դուստրը՝ Մարիամ Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ գրում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դուստրը` Մարիամ Գրիգորյանը: Պարոն վարչապետ, ինձ համար չափազանց դժվար է գրել կամ խոսել իմ կորսված ու ճնշված մանկության մասին: Ես հինգ տարեկան էի, երբ հայրս ընտանիքի հոգսերը հոգալու ակնկալիքով ճակատագրական սխալ թույլ տվեց և կենդանության իսկ օրոք մեզ մենակ թողեց: Ըստ քրեական գործի՝ նա սպանություն չի գործել և արդեն 24 տարի իր պատիժն է կրում կալանավայրում: Ինքս արդեն վեց տարեկան որդի ունեմ, և երբ իմ որդին հարցնում է իր պապիկի ու նրա գտնվելու տեղի մասին, ամբողջ ներաշխարհս տակնուվրա է լինում, հոգեկան ցնցում եմ տանում:
Նա` հայրս, չկարողացավ ինձ ու եղբորս հայրություն անել, և ամեն օր ես աղաչում եմ Աստծուն, որ կարողանա գոնե իր երեք թոռնիկներին պապիկ լինել: Եվ ես անչափ ցանկանում եմ, որ իմ և եղբորս երեխաները մեծանան առանց այն «պիտակի», որով ես և եղբայրս ենք մեծացել:
Մորս չարչարանքի շնորհիվ մենք բարձրագույն կրթություն ստացանք, ընտանիք կազմեցինք` հորս կարոտը մեր սրտերում: Հայրս` ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ( այդ «ցմահ» բառից հոգեկան խեղում ենք ստացել), շատ վաղուց է զղջացել իր արարքի համար, նա այդ մասին հաճախ է գրել տարբեր լրատվամիջոցներով: Գրել է նաև իր տառապանքների, Նոր Հայաստանում իր հույսերի ու երազանքների մասին, որպես քաղաքացի մեր երկրին ծառայելու մասին:
Գրել ենք բազմաթիվ խնդրագրեր, նամակներ, անընդհատ բարձրաձայնել ենք, սակայն` անօգուտ: Հիսուսը ներեց խաչափայտին գամված հանցագործին, Դու´ք էլ ներեք, խնդրում ենք, պարոն Փաշինյան, մի´ թողեք, որ հայրս կալանավայրում կնքի իր մահկանացուն, ինչպես շատերի հետ եղավ:
Դուք էլ եք հայր, և շատ եմ խնդրում, որ հասկանաք իմ ցավը և ընդառաջեք մեր խնդրանքին, ազատություն պարգևեք սիրելի հայրիկիս` Ստեփան Գրիգորյանին:
Խորին հարգանքով ու հավատով` Մարիամ Գրիգորյան»:
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44